Ես եկեղեցուն գրեցի, բայց Դիոտրեփեսը, որ սիրում է նրանց մեջ վերակացու լինել, մեզ չի ընդունում։ Դրա համար, եթե գամ, կհիշեցնեմ նրա այն գործերը, որ մեր հասցեին չար խոսքերով շատախոսություն է անում և դրանով էլ չբավարարված՝ ոչ ինքն է եղբայրներին ընդունում և նրանց էլ, ովքեր ուզում են ընդունել, արգելում է և եկեղեցուց հանում։ Սիրելի՛ս, մի՛ նմանվիր չարին, այլ բարուն։ Ով բարիք է գործում, Աստծուց է, իսկ ով չարիք է գործում, Աստծուն չի տեսել։ Դեմետրիոսին բոլորն են վկայում և նույնիսկ ինքը՝ ճշմարտությունը. մենք ևս վկայում ենք, ու գիտես, որ մեր վկայությունը ճշմարիտ է։
Կարդալ Գ Հովհաննես 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: Գ Հովհաննես 1:9-12
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր