Ուրեմն մեր Տիրոջը վկայելը ամոթ մի՛ համարիր, ոչ էլ ինձ, որ նրա համար եմ շղթայված, այլ Աստծու զորությամբ չարչարակի՛ց եղիր Ավետարանի համար
Կարդալ Բ Տիմոթեոսին 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ Տիմոթեոսին 1:8
7 օր
Սիրելի՛ բարեկամ, իսկ քո կյանքում հաճա՞խ են լինում վախի դրսևորումներ։ Դրանք, անշուշտ, շատ բազմազան կարող են լինել։ Ոմանք վախենում են միայնությունից, ոմանք հիվանդությունից, ոմանք մահից, ոմանք իրենց իսկ մտքերից․․․նմանատիպ վախերը փորձում են կառավարել մեր կյանքը՝ ազդելով որոշումներ մեր կայացնելու վճռականության վրա։ Ցանկացած վախից ազատագրում կա, աստվածաշնչյան ճշմարտությունը իր մեջ մի կարևոր հուշում է պարունակում․․․
7 Օրեր
Հավատքը պետք է ողջամիտ լինի։ Հավատացյալի միտքը պետք է առողջ լինի։ Քրիստոսի աշակերտը պետք է խոհեմ լինի։ Աստվածավախությունը ողջամիտ հավատք ու խոհեմություն է բերում մարդու կյանք: Չարի ամենազորեղ զենքերից են ստությունն ու վախը, որոնցից հնարավոր է պաշտպանվել, եթե մենք մնանք ողջամիտ հավատքի մեջ: Ողջամիտ հավատքը հոգևոր իրողությունների հստակ ու սթափ գիտակցումն է։
Շնորհն Աստծու այն բարիքն է և օգնությունը, որը մենք չենք վաստակել և որին չենք արժանացել։ Աստծու շնորհը մարդու հանդեպ Տիրոջ սիրո ու կարեկցանքի դրսևորումն է։ Տեր Աստծու շնորհը մեզ վերականգնում է, երբ մենք կոտրված ու փշրված ենք, ամրացնում է, երբ մենք տկարացած ենք ու թուլացած և զորացնում է: Աստծու փրկարար շնորհը գործում է Նրա Հոգու միջոցով։ Առանց Սուրբ Հոգու հետ մտերմության մենք անկարող ենք լինելու ընդունել Տեր Աստծու գերբնական օգնությունը մեր կյանքերում։ Ապրե՛նք մեր Տիրոջ նման հեզ ու խոնարհ կյանքով, և Նրա շնորհը միշտ առատ կլինի մեր կյանքերում։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր