Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:3-4

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:3-4 ՆՎԱԱ

Իսրայելի Աստվածն ասաց, Իսրայելի Վեմը խոսեց ինձ հետ. “Մարդկանց վրա իշխողը թող արդար լինի Եվ Աստծու երկյուղով իշխի։ Նա նման է առավոտյան լույսին, Երբ ծագում է արեգակը, Մի առավոտ, երբ ամպեր չկան, Եվ ճառագայթից՝ անձրևից հետո, Դալար է բուսնում գետնից”։