Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:1-7

Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:1-7 ՆՎԱԱ

Դավթի օրոք երեք տարի իրար ետևից սով եղավ. Դավիթը դիմեց Տիրոջը, և Տերն ասաց. «Այդ Սավուղի և նրա արյունահեղ տան պատճառով է, որովհետև նա կոտորեց գաբավոնացիներին»։ Թագավորը կանչեց գաբավոնացիներին և խոսեց նրանց հետ (սակայն այս գաբավոնացիները Իսրայելի որդիներից չէին, այլ ամորհացիների մնացորդից էին, և Իսրայելի որդիները երդվել էին նրանց, մինչդեռ Սավուղն ուզում էր կոտորել նրանց՝ Իսրայելի և Հուդայի որդիների նկատմամբ նախանձախնդիր լինելով)։ Դավիթն ասաց գաբավոնացիներին. «Ես ի՞նչ անեմ ձեզ, ինչպե՞ս քավություն անեմ, որ դուք օրհնեք Տիրոջ ժառանգությունը»։ Գաբավոնացիներն ասացին նրան. «Մենք Սավուղից և նրա տանից արծաթ կամ ոսկի չենք ուզում և ոչ էլ ուզում ենք, որ մի մարդ սպանվի Իսրայելում»։ Եվ նա ասաց. «Հապա ի՞նչ եք ասում, որ անեմ ձեզ համար»։ Նրանք ասացին թագավորին. «Այն մարդը, որը ջարդեց մեզ և որը մտածում էր, որ մենք բնաջնջվենք, և մեզանից ոչ մեկը չմնա Իսրայելի սահմաններում, նրա որդիներից մեզ յոթ մարդ թող տրվի, որ նրանց կախենք Տիրոջ համար Տիրոջ ընտրյալ Սավուղի Գաբաայում»։ Եվ թագավորն ասաց. «Ես կտամ»։ Բայց թագավորը խնայեց Մեմփիբոսթեին՝ Սավուղի որդի Հովնաթանի որդուն, Տիրոջ երդումի համար, որ կար Դավթի և Սավուղի որդի Հովնաթանի միջև։