Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով նրան, ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ
Կարդալ Բ Պետրոս 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ Պետրոս 1:3
5 օր
Գիտե՞ս արդյոք, որ դու հատուկ ստեղծված ես Աստծո ներկայության մեջ ապրելու համար: Արարիչ Աստծո ներկայությունը մեր հոգու բնակավայրն է՝ քո սրտի խորանը: Նրա բարի ներկայությունը ամենահարմար վայրն է Նրա ձայնը լսելու, Նրա խոստումներն ընդունելու, Նրա մեջ հոգևորապես աճելու և որպես Քրիստոսի աշակերտ հասունանալու համար:
7 օր
Կա Մեկը, ով քեզ համար խոստումներ ունի․․․ Այս հետաքրքիր վերնագիրը շատերիս մոտ հարց է առաջացնում, թե ո՞վ է այս մեկը։ Մենք հաճախ ենք մեկս մյուսին խոստումներ տալիս, սայակն ոչ միշտ ենք մեր խոստումները կատարում։ Սակայն կա Մեկը, Ով, երբ խոստում է տալիս, Իր խոստումից հետ չի կանգնում, և միշտ կատարում է այն, ինչ խոստացել է։ Առաջարկում եմ ընթերցել այս հետաքրքիր ընթերցանության ծրագիրը, որը վերաբերվում է մեր կյանքի համար Աստծո խոստումներին։
Միասին մենք մի զորավոր աստվածաշնչյան խոստում ենք բացահայտելու մեզ համար, որտեղ Տեր Հիսուսը հիշեցնում է մեզ, որ մեր բոլոր խնդիրների լուծումը և երազանքների իրականացումը միայն Տեր Աստծո մեջ է։ Եթե ցանկանում ես իմանալ, թե ինչպիսին ես դու Աստծո Աչքերում և ինչ օրհնություն է Նա պատրաստել քեզ համար, ապա առաջարկում եմ ընթերցել այս 7-օրյա ծրագիրը, որն ուղղված է հենց դրան։
Առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես վերապրել աստվածային արագացումը: Մեր կյանքում սպասելը հաճախ որպես ժամանակի ծախս ու վատնում է ընկալվում: Մովսեսը ստիպված էր 40 տարի գառնարած լինել անապատում նախքան կգար Եգիպտոս: Աստված պատրաստում է մեզ, որպեսզի քայլ առ քայլ մտնենք այն սքանչելի կյանքի օրհնությունների մեջ, որոնք պատրաստված են մեզ համար Աստծո կողմից։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր