Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:29-35

Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:29-35 ՆՎԱԱ

Եվ սա նշան կլինի քեզ համար. Կերե՛ք այս տարի ինքնիրեն բուսածը Եվ երկրորդ տարին՝ թափված հատիկներից բուսածը, Իսկ երրորդ տարին ցանե՛ք և հնձե՛ք Եվ այգինե՛ր տնկեք և կերե՛ք նրանց պտուղը։ Եվ Հուդայի տան ազատված մնացորդը Պիտի կրկին արմատ արձակի դեպի վար Եվ պտուղ տա վերևում, Որովհետև մնացորդը պիտի դուրս գա Երուսաղեմից, Եվ վերապրողները՝ Սիոնի սարից. Եվ սա Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունն է անելու։ Դրա համար էլ այսպես է ասում Տերը Ասորեստանի թագավորի մասին. “Նա չի մտնելու այս քաղաքը Եվ ոչ մի նետ չի գցելու այնտեղ, Եվ վահանով չի գալու նրա առջև Եվ պատնեշ չի կանգնեցնելու նրա դեմ։ Իր եկած ճանապարհով պիտի ետ դառնա Եվ չի մտնելու այս քաղաքի մեջ”. Ասում է Տերը. “Ես պիտի պաշտպանեմ այս քաղաքը, որ ազատեմ այն Ե՛վ ինձ համար, և՛ իմ ծառա Դավթի համար”»։ Եվ այնպես եղավ, որ այդ գիշեր Տիրոջ հրեշտակը եկավ և Ասորեստանի բանակից հարյուր ութսունհինգ հազար մարդ սպանեց։ Եվ երբ առավոտը վեր կացան, բոլորը մեռած դիակներ էին։