Բ Կորնթացիներին 13:5-9

Բ Կորնթացիներին 13:5-9 ՆՎԱԱ

Ինքներդ ձեզ քննե՛ք, թե հավատի մե՞ջ եք։ Ինքներդ ձեզ փորձե՛ք։ Կամ չգիտե՞ք, որ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ է. միայն եթե չեք ձախողվել փորձելու մեջ։ Բայց հույս ունեմ, որ գիտեք, թե մենք չձախողվեցինք։ Աղոթում ենք Աստծուն, որ չարիք չգործեք։ Ոչ որպեսզի մենք ընտիր երևանք, այլ որպեսզի դուք բարին գործեք, թող որ մենք ձախողված լինենք։ Որովհետև մենք անզոր ենք ճշմարտության դեմ, զորությունը միայն ճշմարտության համար ունենք։ Ուրախանում ենք, երբ մենք տկարանում ենք, իսկ դուք զորավոր եք դառնում։ Մենք էլ աղոթում ենք ձեր կատարելության համար։