Դրա համար երեք անգամ Տիրոջն աղաչեցի, որ նրան ինձանից հեռացնի։ Իսկ նա ինձ ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։ Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների և նեղությունների, որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ։
Կարդալ Բ Կորնթացիներին 12
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ Կորնթացիներին 12:8-10
7 օր
Միայն պատկերացրու, թե ինչե՜ր կարող էիր անել, եթե Տերը Իր պարգևներով զիներ քեզ։ Խորհի՛ր քո ծառայության կամ կյանքի մասին, եթե քո միջոցով գործեին Աստծո Սուրբ Հոգու գերբնական պարգևները։ Աստված Իր Խոսքում մեզ հորդորում է խնդրել Իրեն հոգևոր պարգևների համար և փնտրել Իր երեսը։
7 Օրեր
Մենք երբեմն անցնում ենք կյանքի դժվարություններով և կյանքի այդպիսի իրավիճակներում մարդն իր հայացքն ուղղում է Աստծուն և փնտրում Նրա օգնությունը։ Աստված քո կողքին է քո տառապանքի մեջ։ Աստված անտարբեր չէ քո ցավի հանդեպ և մեծ փափագ ունի քեզ զորացնելու և քեզ Իր մխիթարությամբ մխիթարելու։ Մեր կյանքում կարող են լինել դժվարություններ, որոնք հատուկ նպատակ են հետապնդում։ Դրանք զորացնում են մեր հավատքը, կոփում մեր բնավորությունը, մեզ պայքարել ու դիմակայել սովորեցնում: Եթե մենք հավատարիմ ենք Աստծուն և Նրա առաջ ապրում ենք ուղիղ կյանքով՝ սիրելով Նրա կամքը և արյուն թափելու չափ պատերազմելով մեղքի դեմ, ապա մենք անհանգստանալու ոչինչ չունենք։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր