Պետք է պարծենամ, թեև անօգուտ է։ Կխոսեմ Տիրոջ տեսիլքների ու հայտնությունների մասին։ Քրիստոսով մի մարդ գիտեմ, որ տասնչորս տարի առաջ, չգիտեմ՝ մարմնով, թե առանց մարմնի, Աստված գիտի, մինչև երրորդ երկինք հափշտակվեց։ Գիտեմ նաև այնպիսի մարդու, չգիտեմ՝ մարմնով, թե առանց մարմնի, Աստված գիտի, որ հափշտակվեց դրախտի մեջ ու անպատմելի բաներ լսեց, որ մարդը չպետք է խոսի դրանց մասին։ Այդպիսի մեկի համար պիտի պարծենամ, բայց ինքս ինձ համար չեմ պարծենա, եթե ոչ իմ տկարություններով միայն։ Եթե կամենամ էլ պարծենալ, անմիտ չեմ լինի, քանի որ ճշմարիտն եմ ասում։ Բայց խուսափում եմ, որ գուցե որևէ մեկը իմ մասին ավելի բարձր համարում ունենա, քան այն, ինչ իմ մեջ տեսնում է կամ ինձանից լսում։
Կարդալ Բ Կորնթացիներին 12
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ Կորնթացիներին 12:1-6
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր