Չորրորդ օրը նրանք հավաքվեցին Բերախայի հովտում, որովհետև այնտեղ օրհնաբանեցին Տիրոջը. դրա համար էլ այդ տեղը կոչեցին Բերախայի հովիտ մինչև այսօր։ Հուդայի և Երուսաղեմի բոլոր մարդիկ, Հոսափատին ունենալով իբրև իրենց պարագլուխ, ճանապարհ ընկան, որպեսզի վերադառնան Երուսաղեմ ուրախությամբ, որովհետև Տերը նրանց ուրախացրել էր՝ ազատելով իրենց թշնամիներից։ Նրանք տավիղներով, քնարներով և փողերով մտան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը։ Աստծու երկյուղն ընկավ մյուս երկրների թագավորությունների վրա, երբ լսեցին, թե Տերը պատերազմել է Իսրայելի թշնամիների դեմ։ Հոսափատի թագավորությունը խաղաղ մնաց, և Աստված հանգստություն տվեց նրան ամեն կողմից։
Կարդալ Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:26-30
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր