Սրանք եղբայրներին խորհուրդ տալով՝ Քրիստոս Հիսուսի բարի սպասավորը կլինես՝ սնված հավատի խոսքերով ու այն բարի վարդապետությամբ, որին հետևեցիր։ Բայց պիղծ ու ծեր կանանց հորինած առասպելներից հեռո՛ւ մնա և ինքդ քեզ աստվածապաշտությա՛մբ կրթիր, որովհետև մարմնամարզությունը քիչ բանի համար է օգտակար, իսկ աստվածապաշտությունն ամեն ինչի համար օգտակար է։ Այն ունի այժմյան ու գալիք կյանքի ավետիսը։ Այս խոսքը վստահելի է ու լիակատար ընդունելության արժանի։ Որովհետև հենց դրա համար ենք տքնում և պայքարում, որովհետև հույս ենք դրել կենդանի Աստծու վրա, որ բոլոր մարդկանց, մանավանդ հավատացյալների Փրկիչն է։ Այս բանե՛րը պատվիրիր և ուսուցանիր։ Թող ոչ ոք քո երիտասարդ տարիքը չարհամարհի, այլ հավատացյալներին օրինա՛կ եղիր խոսքով, վարքով, սիրով, հավատով, անարատությամբ։ Մինչև իմ գալը ուշադրությո՛ւն դարձրու ընթերցանությանը, խրատելուն և ուսուցանելուն։ Անփույթ մի՛ եղիր քո մեջ եղած այն շնորհի նկատմամբ, որ քեզ տրվեց մարգարեությամբ, երեցների ձեռնադրմամբ։ Սրանց մասի՛ն մտածիր, սրանց մե՛ջ եղիր, որ քո առաջադիմությունը բոլորին հայտնի լինի։ Ուշադի՛ր եղիր ինքդ քո և ուսուցման նկատմամբ ու դրա մեջ հարատևի՛ր, որովհետև այդ անելով կփրկես թե՛ ինքդ քեզ, թե՛ քեզ լսողներին։
Կարդալ Ա Տիմոթեոսին 4
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ա Տիմոթեոսին 4:6-16
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր