Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30:18-30

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30:18-30 ՆՎԱԱ

Եվ Դավիթն ազատեց ամենը, որ վերցրել էին ամաղեկացիները. Դավիթն իր երկու կանանց էլ ազատեց։ Եվ իրենց ոչ մի բանը չէր պակասել՝ փոքրից մինչև մեծը, թե՛ տղա, թե՛ աղջիկ և թե՛ ավար, ինչ որ նրանք առել ու տարել էին, Դավիթը բոլորն էլ ետ բերեց։ Եվ Դավիթը վերցրեց բոլոր ոչխարներն ու արջառները. դրանք տանում էին իրենց հոտերի առջևից ու ասում. «Սա Դավթի ավարն է»։ Դավիթը եկավ այն երկու հարյուր մարդկանց մոտ, որոնք շատ հոգնած էին և չէին կարողացել գնալ Դավթի ետևից, և նա նրանց թողել էր Բոսորի հեղեղատի մոտ. և նրանք դուրս եկան Դավթին ու նրա հետ եղած ժողովրդին դիմավորելու. և երբ Դավիթը մոտեցավ այդ ժողովրդին, նրանց ողջությունը հարցրեց։ Դավթի հետ պատերազմ գնացող մարդկանցից բոլոր չար ու անպետք մարդիկ ասացին. «Քանի որ սրանք մեզ հետ չգնացին, մենք էլ մեր ազատած ավարից չենք տա իրենց, միայն ամեն մարդ թող իր կնոջն ու որդիներին վերցնի ու գնա»։ Բայց Դավիթն ասաց. «Իմ եղբայրնե՛ր, այդպես մի՛ արեք, քանզի Տերը մեզ այս տվեց, և ինքը մեզ պահեց ու մեզ վրա հարձակվող գնդին մատնեց մեր ձեռքը։ Եվ այս հարցում ո՞վ կլսի ձեզ։ Կահ-կարասիների մոտ նստողների բաժինը պետք է հավասար լինի պատերազմ գնացածների բաժնին. հավասարապես պիտի բաժանեն»։ Եվ այդ օրվանից ի վեր այսպես է Իսրայելում. նա կանոն և օրենք դրեց այս մինչև այսօր։ Դավիթը եկավ Սիկելակ և այդ ավարից ուղարկեց Հուդայի ծերերին՝ իր բարեկամներին՝ ասելով. «Ահա ձեզ համար Տիրոջ թշնամիների ավարից մեկ ընծա»։ Այսինքն՝ նրանց, ովքեր Բեթելում էին և հարավային Ռամովթում էին, Հաթիրում էին և Արոերում էին, Սեփամովթում էին և Եսթեմովում էին, Րաքալում էին և երամելացիների քաղաքներում էին, կենեցիների քաղաքներում էին և Հորմայում էին, Քովրասանում էին և Աթաքում էին

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30:18-30 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր