Նրանով կուրախանաք, թեև հիմա պետք է որ տարատեսակ փորձություններից փոքր-ինչ տրտմած լինեք, որպեսզի ձեր հավատի փորձառությունն ավելի արժեքավոր լինի, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձվում, ձեռք բերի գովք, պատիվ ու փառք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ, որին չտեսած՝ սիրում եք, որին հավատացիք, թեև այժմ չեք տեսնում, և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝ ստանալով ձեր հավատի պսակումը՝ հոգիների փրկությունը։
Կարդալ Ա Պետրոս 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ա Պետրոս 1:6-9
7 Օրեր
Եթե այսօր դու անցնում ես դժվարություններով ու բախվել ես անհուսության անանցանելի թվացող պատնեշին, կորցրել ես ներսիդ խաղաղությունն ու ուրախությունը, ապա կա՛ բարի լուր քեզ համար: Անհուսությունը հիվանդության պես է, սակայն Տիրոջը հուսացողները Նրա վերքերով կարող են նաև այդ հիվանդությունից բժշկվել։ Աստված փնտրում է սրտով փշրված մարդկանց, որպեսզի նրանց ամրացնի ու վերականգնի։ Նա Իր զարմանահրաշ շնորհն է պատրաստել՝ որպես պարգև յուրաքանչյուր մարդու համար, որ Նրա օգնության կարիքն ունի իր կյանքում։ Նրա շնորհի պարգևն ընդունելու համար մենք պետք է մեր հավատքի ձեռքերը պարզենք Նրա ուղղությամբ։
Բարությունն Աստծու էությունն է։ Նա բարիք է կամենում անգամ ամենաչար մարդկանց։ Բարությունը կապ ունի դիմացինի կարիքի կամ իրավիճակի հանդեպ ունեցած արձագանքի հետ։ Աստված ուզում է հոգատարությամբ և բժշկության ու ազատագրության Իր միջամտությամբ արձագանքել քո կարիքին: Սակայն Տերը Ինքն է պայման դնում Իր բարությունն ընդունելու համար։ Նրա բարությունը կարող են ընդունել միայն Նրա կամքին հնազանդության որոշում կայացրած և Նրա նախանշած ճանապարհներով ընթացող մարդիկ։ Աստված բարի է անգամ այն ժամանակ, երբ պատժում է մարդուն։ Տեր Աստծու խրատներն ու պատիժները նպատակ ունեն սթափեցնելու մարդուն և հետ պահելու նրան հավիտենական կործանումից։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր