Եվ թագավորն ու ամբողջ Իսրայելը զոհեր էին մատուցում Տիրոջ առաջ։ Եվ Սողոմոնը զոհ մատուցեց Տիրոջը. խաղաղության զոհի համար՝ քսաներկու հազար արջառ և հարյուր քսան հազար ոչխար. և թագավորն ու ամբողջ Իսրայելի որդիները կատարեցին Տիրոջ տան նավակատիքը։ Այդ օրը թագավորը սրբեց Տիրոջ տան առջևի գավթի մեջտեղը և այնտեղ մատուցեց ողջակեզները, հացի ընծան և խաղաղության զոհերի ճարպը, որովհետև պղնձե այն զոհասեղանը, որ Տիրոջ առջև էր, փոքր էր ողջակեզները, հացի ընծան ու խաղաղության զոհերի ճարպը պարունակելու համար։ Այն ժամանակ Սողոմոնն ու նրա հետ ամբողջ Իսրայելը, Եմաթից մինչև Եգիպտոսի հեղեղատը, մեծ բազմությամբ կատարեցին տոնը մեր Տեր Աստծու առաջ յոթ օր ու դարձյալ յոթ օր, այսինքն՝ տասնչորս օր։ Ութերորդ օրը Սողոմոնն արձակեց ժողովրդին, և նրանք օրհնեցին թագավորին ու գնացին իրենց վրանները՝ ուրախանալով և զվարթ սրտով այն բոլոր բարիքների համար, որ արել էր Տերն իր Դավիթ ծառային և իր Իսրայել ժողովրդին։
Կարդալ Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8
Կիսվել
Համեմատել տարբերակները: Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:62-66
7 օր
Առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես վերապրել աստվածային արագացումը: Մեր կյանքում սպասելը հաճախ որպես ժամանակի ծախս ու վատնում է ընկալվում: Մովսեսը ստիպված էր 40 տարի գառնարած լինել անապատում նախքան կգար Եգիպտոս: Աստված պատրաստում է մեզ, որպեսզի քայլ առ քայլ մտնենք այն սքանչելի կյանքի օրհնությունների մեջ, որոնք պատրաստված են մեզ համար Աստծո կողմից։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր