Որդյակնե՛ր իմ, սա գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, բարեխոս ունենք Հոր առաջ Հիսուս Քրիստոսին՝ արդարին։ Եվ նա է քավությունը մեր մեղքերի համար, և ոչ միայն մեր, այլ նաև ամբողջ աշխարհի։ Եվ սրանով գիտենք, որ ճանաչեցինք նրան, եթե նրա պատվիրանները պահենք։ Ով ասում է. «Նրան ճանաչեցի», բայց նրա պատվիրանները չի պահում, ստախոս է, և նրա մեջ ճշմարտություն չկա։ Բայց ով նրա խոսքը պահում է, Աստծու սերը նրա մեջ հիրավի կատարյալ է. դրանով իմանում ենք, որ նրա մեջ ենք։ Ով ասում է. «Նրա մեջ եմ ապրում», պետք է ինքն էլ այնպես ընթանա, ինչպես որ նա ընթացավ։
Կարդալ Ա Հովհաննես 2
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ա Հովհաննես 2:1-6
7 օր
Ձնծաղիկը պայքարի ու հաղթանակի խորհրդանիշ է՝ ձմեռվա ցրտի ու դժվարությունների ավարտի ազդարարարը։ Ձնծաղիկի փոքրիկ ծիլերը սկսում են վեր բարձրանալ ձյան միջից՝ ճանապարհ հարթելով գարնան սկիզբն ազդարարող գեղեցկագույն ծաղիկների համար։ Մենք մեր կյանքում նույնպես կարող ենք անցնել տարբեր եղանակներով։ Դրանցից որոշները ձմռան նման ցրտաշունչ են։ Իսկ երբեմն էլ մենք ասես սառած ու մնացած լինենք երկու վիճակների՝ երկու տարբեր եղանակների մեջտեղում։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր