այն, ինչ տեսանք ու լսեցինք, պատմում ենք ձեզ, որպեսզի դուք էլ մեզ հետ հաղորդակից լինեք, իսկ մեր հաղորդությունը Հոր ու նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հետ է։ Եվ սա գրում ենք ձեզ, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Եվ սա է այն ավետիսը, որ նրանից լսեցինք ու ձեզ պատմում ենք. Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա։ Եթե ասենք, թե հաղորդություն ունենք նրա հետ, բայց խավարի մեջ քայլենք, ստում ենք և ճշմարտությունը չենք կատարում։ Իսկ եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ նա է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք միմյանց հետ, և նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքից։
Կարդալ Ա Հովհաննես 1
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ա Հովհաննես 1:3-7
7 օր
Ուզում եմ այսօր աստվածային մի կարևոր ճշմարտություն քեզ փոխանցել․ երկնային առատ օրհնություններն ու Տեր Աստծո բարեհաճությունը և խնամքը միայն մյուսների համար չեն։ Դրանք նաև քեզ համար են։ Գուցե քո ֆիզիկական աչքերը չեն տեսնում Տիրոջ սքանչելի ծրագրերի նյութական դրսևորումը քեզ համար։ Այդպես կարող է լինել, քանի որ մենք չենք տեսնում ամբողջական պատկերը և չենք տեսնում, թե Աստված, ինչպես է մեր կյանք ներխուժած արհավիրքները մեր իսկ բարիքի համար օգտագործում։
7 Օրեր
Բարությունն Աստծու էությունն է։ Նա բարիք է կամենում անգամ ամենաչար մարդկանց։ Բարությունը կապ ունի դիմացինի կարիքի կամ իրավիճակի հանդեպ ունեցած արձագանքի հետ։ Աստված ուզում է հոգատարությամբ և բժշկության ու ազատագրության Իր միջամտությամբ արձագանքել քո կարիքին: Սակայն Տերը Ինքն է պայման դնում Իր բարությունն ընդունելու համար։ Նրա բարությունը կարող են ընդունել միայն Նրա կամքին հնազանդության որոշում կայացրած և Նրա նախանշած ճանապարհներով ընթացող մարդիկ։ Աստված բարի է անգամ այն ժամանակ, երբ պատժում է մարդուն։ Տեր Աստծու խրատներն ու պատիժները նպատակ ունեն սթափեցնելու մարդուն և հետ պահելու նրան հավիտենական կործանումից։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր