Սողոմոնի որդին էր Ռոբովամը, նրա որդին՝ Աբիան, նրա որդին՝ Ասան, նրա որդին՝ Հոսափատը, նրա որդին՝ Հովրամը, նրա որդին՝ Օքոզիան, նրա որդին՝ Հովասը, նրա որդին՝ Ամասիան, նրա որդին՝ Ազարիան, նրա որդին՝ Հովաթամը, նրա որդին՝ Աքազը, նրա որդին՝ Եզեկիան, նրա որդին՝ Մանասեն, նրա որդին՝ Ամոնը, նրա որդին՝ Հովսիան։ Հովսիայի որդիները. անդրանիկը՝ Հոհանան, երկրորդը՝ Հովակիմ, երրորդը՝ Սեդեկիա, չորրորդը՝ Սեղղում։ Հովակիմի որդիները՝ Հեքոնիա և Սեդեկիա։ Հեքոնիայի որդիները՝ Ասիր, նրա որդիները՝ Սաղաթիել, Մաղքիրամ, Փադայիա, Սանեսար, Հեկամիա, Օսամա և Նադաբիա։ Փադայիայի որդիները՝ Զորաբաբել և Սիմեի։ Զորաբաբելի որդիները՝ Մեսուղամ, Անանիա, և սրանց քույրը՝ Սաղոմիթ. ապա նաև՝ Ասուբա, Ոհող, Բարաքիա, Ասադիա և Հոսաբհեսեդ՝ այս հինգը։ Անանիայի որդիները՝ Փաղատիա և Եսայիա, նաև Հռափայիայի որդիները, Ոռնայի որդիները, Աբդիայի որդիները, Սեքենիայի որդիները։ Սեքենիայի որդիները՝ Սեմայիա, Սեմայիայի որդիները՝ Քետտուս, Իգաղ, Բերիա, Նաարիա և Սափատ՝ այս վեցը։ Նաարիայի որդիները՝ Եղիովենայի, Եզեկիա և Եզրիկամ՝ այս երեքը։ Եղիովենայիի որդիները՝ Օդուիա, Եղիասիբ, Փաղայիա, Ակկուր, Հոհանան, Դաղայիա և Անանի՝ այս յոթը։