Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:23-34

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:23-34 ՆՎԱԱ

Երգեցե՛ք Տիրոջը, ամբողջ երկրի մարդի՛կ, Օրեցօր քարոզեցե՛ք նրա փրկությունը, Պատմեցե՛ք ազգերի մեջ նրա փառքը, Բոլոր ժողովուրդների մեջ՝ նրա սքանչելի գործերը, Քանզի Տերը մեծ է և հույժ գովելի, Ահավոր է նա, քան բոլոր աստվածները, Քանզի ազգերի բոլոր աստվածները կուռքեր են, Իսկ Տերը երկինքն է արարել։ Փառք և վայելչություն կա նրա առաջ, Զորություն և ուրախություն՝ նրա բնակարանում։ Ո՛վ բոլոր ժողովուրդներ, Տիրոջը տվե՛ք փառք և զորություն, Տիրոջը նրա անվան փա՛ռքը տվեք, Ընծա՛ բերեք ու եկե՛ք նրա առաջ, Երկրպագեցե՛ք Տիրոջը սուրբ հանդեսով։ Դողացե՛ք նրա առաջ, երկրի բոլո՛ր մարդիկ, Աշխարհը հաստատ է և չպիտի երերա։ Թող երկինքն ուրախանա, երկիրը ցնծա, Եվ ասեն ազգերի մեջ. “Տերը թագավորում է”։ Ծովը գոռգոռա իր լիությամբ, Ուրախանա դաշտն ու ինչ որ կա նրա մեջ։ Այն ժամանակ կցնծան Տիրոջ առաջ անտառի բոլոր ծառերը, Քանզի նա գալիս է երկիրը դատելու։ Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, քանզի բարի է, Եվ նրա ողորմությունը հավիտենական է։

Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:23-34 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր