Երբ նրանք Քիդոնի կալին հասան, Օզան իր ձեռքը մեկնեց, որ բռնի տապանակը, որովհետև եզները ծռել էին այն։ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Օզայի դեմ, և Տերը հարվածեց նրան, որովհետև նա ձեռքը մեկնել էր տապանակին, և նա մեռավ այնտեղ՝ Աստծու առաջ։ Դավիթը զայրացավ, որովհետև Տերը մահացու հարվածել էր Օզային։ Եվ այդ վայրը մինչև այսօր կոչվում է Փարես-Օզա։ Դավիթն այդ օրը վախեցավ Աստծուց և ասաց. «Ես ինչպե՞ս Աստծու տապանակը տանեմ ինձ մոտ»։ Եվ Դավիթը տապանակը չտարավ իր մոտ՝ Դավթի քաղաքը, այլ ճանապարհը շեղեց ու տարավ գեթացի Աբդեդոմի տունը։ Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբդեդոմի ընտանիքի մոտ՝ նրա տանը. և Տերը օրհնեց Աբդեդոմի տունն ու նրա ամբողջ ունեցվածքը։
Կարդալ Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 13
Կիսվել
Համեմատել տարբերակները: Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 13:9-14
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր