ՍԱՂՄՈՍ 23

23
ՏԷՐԸ ՄԵՐ ՀՈՎԻՒԸ
Սաղմոս Դաւիթի
1Տէրը իմ հովիւս է.
Ես բանի մը կարօտութիւն պիտի չունենամ։
2Զիս խոտաւէտ արօտներու մէջ կը պառկեցնէ,
Հանդարտ ջուրերու քով ինծի կ’առաջնորդէ։
3Հոգիս կը նորոգէ։
Իր անուանը համար արդարութեան ճամբաներու մէջ կ’առաջնորդէ ինծի։
4Թէեւ մահուան շուքի ձորին մէջ ալ պտըտիմ,
Չարէն պիտի չվախնամ,
Վասն զի դուն ինծի հետ ես,
Քու ցուպդ ու գաւազանդ՝ անոնք զիս պիտի մխիթարեն։
5Սեղան կը պատրաստես իմ առջեւս իմ թշնամիներուս դիմաց.
Իմ գլուխս իւղով կ’օծես,
Իմ բաժակս խիստ լեցուն է։
6Յիրաւի բարերարութիւնն ու ողորմութիւնը ինծի հետ պիտի գան
Կեանքիս բոլոր օրերուն մէջ
Ու շատ օրեր Տէրոջը տունը պիտի բնակիմ։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍ 23: WARMB

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում