Dünya da dünyasal tutkular da geçer, ama Tanrı'nın isteğini yerine getiren sonsuza dek yaşar.
Կարդալ 1.YUHANNA 2
Լսել 1.YUHANNA 2
Կիսվել
Համեմատել տարբերակները: 1.YUHANNA 2:17
7 Օրեր
Հավատքը պետք է ողջամիտ լինի։ Հավատացյալի միտքը պետք է առողջ լինի։ Քրիստոսի աշակերտը պետք է խոհեմ լինի։ Աստվածավախությունը ողջամիտ հավատք ու խոհեմություն է բերում մարդու կյանք: Չարի ամենազորեղ զենքերից են ստությունն ու վախը, որոնցից հնարավոր է պաշտպանվել, եթե մենք մնանք ողջամիտ հավատքի մեջ: Ողջամիտ հավատքը հոգևոր իրողությունների հստակ ու սթափ գիտակցումն է։
Վերջին ժամանակներում կարևոր տեղ է զբաղեցնում հակաքրիստոսի իշխանության գալը, ով իրեն Աստված է ներկայացնելու և երկրպագություն է ընդունելու խաբված մարդկանցից։ Հակաքրիստոսը ունենալու է ճշմարիտ Քրիստոսի՝ մեր Տիրոջ և Փրկչի որակների ճիշտ հակառակ որակները: Արտաքին դրսևորումներով նրանց տարբերելը չափազանց դժվար է և անգամ՝ անհնարին։ Եթե մենք նայենք հրաշքներին ու նշաններին՝ նրանց ծառայության միջոցով կատարվող գերբնական դրսևորումներին, ապա կմոլորվենք։ Մենք մեր ուշադրությունը պետք է սևեռենք նրանց բնույթին՝ ապրելակերպին, ձգտումներին ու փոխանցած ուսուցումներին։ Քրիստոս եկավ ծառայելու մարդկանց, իսկ հակաքրիստոսը գալու է իշխելու համար։ Մենք պետք է ճանաչե՛նք Քրիստոսի Հոգուն, որպեսզի կարողանանք տարբերել ստություններն ու հավատքի կեղծ դրսևորումները:
Մենք երբեմն անցնում ենք կյանքի դժվարություններով և կյանքի այդպիսի իրավիճակներում մարդն իր հայացքն ուղղում է Աստծուն և փնտրում Նրա օգնությունը։ Աստված քո կողքին է քո տառապանքի մեջ։ Աստված անտարբեր չէ քո ցավի հանդեպ և մեծ փափագ ունի քեզ զորացնելու և քեզ Իր մխիթարությամբ մխիթարելու։ Մեր կյանքում կարող են լինել դժվարություններ, որոնք հատուկ նպատակ են հետապնդում։ Դրանք զորացնում են մեր հավատքը, կոփում մեր բնավորությունը, մեզ պայքարել ու դիմակայել սովորեցնում: Եթե մենք հավատարիմ ենք Աստծուն և Նրա առաջ ապրում ենք ուղիղ կյանքով՝ սիրելով Նրա կամքը և արյուն թափելու չափ պատերազմելով մեղքի դեմ, ապա մենք անհանգստանալու ոչինչ չունենք։
Տեր Հիսուսը զգուշացնում էր սուտ քրիստոսների և սուտ մարգարեների մասին։ Եվ մենք պետք է այսօր լրջագույն կերպով ընդունենք այդ զգուշացումը։ Եթե մենք ճանաչենք Աստվածաշնչի ճշմարտությունները, այդ դեպքում ո՛չ մի ոգևորող քարոզիչ ու կրակոտ ուսուցում չի կարող մոլորեցնել մեզ, քանի որ մենք մեր լսածը միշտ քննելու ենք Աստվածաշնչով և մերժելու ենք ցանկացած ուսուցում, որը չի հիմնավորվում Աստծու Խոսքով։ Այս մարդիկ եկեղեցու առաջնորդական ծառայության մեջ լինողներ են, որոնք Աստվածաշնչով չհիմնավորվող վարդապետություններ են հրամցնում մարդկանց։ Գառան մորթի հագած գայլերին բացահայտելու համար պետք է նայենք նրանց պտուղներին:
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին: