1
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:23
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։
Համեմատել
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:23
2
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:14
Որպեսզի մեղքը ձեզ վրա չիշխի, որովհետև Օրենքի տակ չեք, այլ շնորհի։
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:14
3
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:4
Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահվան մեջ, որպեսզի ինչպես որ Քրիստոսը Հոր փառքով մեռելներից հարություն առավ, այնպես էլ մենք քայլենք նորոգված կյանքով։
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:4
4
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:13
Եվ ձեր անդամները մի՛ պատրաստեք մեղքի համար որպես անիրավության զենք, այլ ինքներդ ձեզ պատրաստե՛ք Աստծու համար՝ որպես մեռելներից կենդանացածներ, իսկ ձեր անդամները՝ Աստծու համար որպես արդարության զենք։
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:13
5
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:6
Իմացե՛ք, որ մեր հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի մեղքի մարմինը ոչնչանա, մենք այլևս մեղքին չծառայենք։
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:6
6
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:11
Դուք նույնպես ձեզ մեռա՛ծ համարեք մեղքի համար և կենդանի՝ Աստծու համար, մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:11
7
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:1-2
Բայց արդ ի՞նչ ասենք, շարունակե՞նք մնալ մեղքի մեջ, որպեսզի շնորհը բազմանա։ Քա՛վ լիցի։ Մենք, որ մեռանք մեղքի համար, ինչպե՞ս կարող ենք տակավին մեղքի մեջ ապրել։
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:1-2
8
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:16
Չգիտե՞ք, որ ում ինքներդ ձեզ որպես ծառա մատուցեք հնազանդության համար, նրա ծառան եք, ում հնազանդվում եք. եթե մեղքին՝ մահվան է տանում, եթե Աստծու հնազանդությանը՝ արդարության է տանում։
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:16
9
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:17-18
Բայց գոհություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտե հնազանդվեցիք ձեզ ավանդված վարդապետության օրինակին։ Արդ, մեղքի տիրապետությունից ազատվելով՝ դարձաք արդարության ծառաներ։
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:17-18
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր