1
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:2
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք կարողանաք քննել լավը և թե ո՛րն է Աստծու կամքը, այսինքն՝ ինչ որ բարի է, իրեն հաճելի և կատարյալ։
Համեմատել
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:2
2
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:1
Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները որպես կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ պատրաստեք. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:1
3
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:12
հույսո՛վ ուրախացեք. նեղությանը համբերե՛ք, հարատև աղոթե՛ք.
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:12
4
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:21
Մի՛ պարտվիր չարից, այլ բարիո՛վ հաղթիր չարին։
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:21
5
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:10
եղբայրասիրության մեջ՝ միմյանց հանդեպ գթասիրտ. հարգելու մեջ՝ միմյանց գերազանցել.
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:10
6
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:9
Սեր առանց կեղծիքի. ատելով չարը՝ գնալ բարու հետևից.
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:9
7
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:18
Ձեր կողմից որքան հնարավոր է, բոլոր մարդկանց հետ խաղաղությո՛ւն պահեք։
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:18
8
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:19
Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ տե՛ղ տվեք Աստծու բարկությանը, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» ,- ասում է Տերը։
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:19
9
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:11
ջանասիրության մեջ՝ չծուլանալ։ Հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:11
10
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:3
Աստծու շնորհով, որ ինձ է տրված, այս եմ ասում ձեզնից յուրաքանչյուրին. ձեզ մի՛ գնահատեք ավելի, քան ձեր արժանիքն է, այլ ձեզ գնահատե՛ք զգաստությամբ, յուրաքանչյուրն Աստծու կողմից իրեն բաժին հասած հավատի չափով։
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:3
11
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:17
Որևէ մեկի չարիքին չարիքով մի՛ հատուցեք։ Հոգացե՛ք բարիք գործել բոլոր մարդկանց առաջ։
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:17
12
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:16
Միմյանց հանդեպ նույն վերաբերմունքն ունեցե՛ք, մի՛ մեծամտացեք, այլ խոնարհների հետ ընկերությո՛ւն արեք։ Դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրեք։
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:16
13
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:20
Ընդհակառակը՝ «Եթե թշնամիդ քաղցած է, հա՛ց տուր նրան, և եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կկուտակես նրա գլխին» ։
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:20
14
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:14-15
Օրհնե՛ք ձեզ հալածողներին, օրհնե՛ք և մի՛ անիծեք։ Ուրախացողների հետ ուրախացե՛ք, լացողների հետ լացե՛ք.
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:14-15
15
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:13
սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրության հետամո՛ւտ եղեք։
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:13
16
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:4-5
Ինչպես որ մեկ մարմնի մեջ բազմաթիվ անդամներ ունենք, բայց բոլոր անդամները նույն գործառույթը չունեն, նույնպես և մենք, որ շատ ենք, Քրիստոսով մեկ մարմին ենք, թեև որպես անդամներ կապված ենք միմյանց։
Ուսումնասիրեք ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12:4-5
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր