Դրա համար Աստված նրանց հանձնեց անարգ կրքերի. նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին ոչ բնական կարիքներով։ Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, իրենց ցանկություններով բորբոքվեցին միմյանց հանդեպ։ Արուներն արուների հետ խայտառակություն էին գործում և իրենց անձերի մեջ ընդունում էին իրենց մոլոր ընթացքին արժանի փոխհատուցումը։ Եվ քանի որ չուզեցին Աստծուն պահել իրենց ճանաչողության մեջ, Աստված նրանց հանձնեց անարգ մտքերի, որ անվայել բաներ անեն՝