«Ես ահա վերցրի ղևտացիներին Իսրայելի որդիների միջից՝ Իսրայելի որդիների՝ արգանդ բացող բոլոր անդրանիկների փոխարեն. թող լինեն նրանց փրկագինը և ինձ պատկանեն, որովհետև բոլոր անդրանիկներն իմն են։ Այն օրը, երբ եգիպտացիների երկրում կոտորեցի բոլոր անդրանիկներին, Ինձ համար առանձնացրի Իսրայելի բոլոր անդրանիկներին՝ մարդուց մինչև անասուն, որովհետև ես եմ Տերը»։