1
ՄԱՏԹԵՈՍ 23:11
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Ձեր միջից ավելի մեծը ձեր սպասավորը պիտի լինի։
Համեմատել
Ուսումնասիրեք ՄԱՏԹԵՈՍ 23:11
2
ՄԱՏԹԵՈՍ 23:12
Ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի։
Ուսումնասիրեք ՄԱՏԹԵՈՍ 23:12
3
ՄԱՏԹԵՈՍ 23:23
Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ տալիս եք անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը, բայց անտեսել եք Օրենքի կարևոր կետերը՝ արդարությունը, ողորմությունն ու հավատը։ Հարկավոր էր սրանք կատարել, իսկ մյուսներն էլ չանտեսել։
Ուսումնասիրեք ՄԱՏԹԵՈՍ 23:23
4
ՄԱՏԹԵՈՍ 23:25
Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու պնակի դրսի կողմը, մինչ ներսինը ձեռք են բերել հափշտակությամբ ու անարդարությամբ։
Ուսումնասիրեք ՄԱՏԹԵՈՍ 23:25
5
ՄԱՏԹԵՈՍ 23:37
«Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին։ Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո մանուկներին, ինչպես հավն է թևերի տակ հավաքում իր ձագերին, բայց չցանկացաք։
Ուսումնասիրեք ՄԱՏԹԵՈՍ 23:37
6
ՄԱՏԹԵՈՍ 23:28
Դուք նույնպես արտաքինից մարդկանց արդար եք երևում, մինչ ներսից լի եք կեղծավորությամբ ու անօրենությամբ։
Ուսումնասիրեք ՄԱՏԹԵՈՍ 23:28
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր