1
ՀԵՍՈՒ 1:9
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։
Համեմատել
Ուսումնասիրեք ՀԵՍՈՒ 1:9
2
ՀԵՍՈՒ 1:8
Օրենքների այս գիրքը ընթերցի՛ր հարատև և գիշեր-ցերեկ դրանց մասին մտածի՛ր, որպեսզի կարողանաս կատարել բոլոր դրա մեջ գրվածները. այն ժամանակ հաջողակ կլինես, ուղիղ ճանապարհով կընթանաս և խելամտորեն կգործես։
Ուսումնասիրեք ՀԵՍՈՒ 1:8
3
ՀԵՍՈՒ 1:7
Արդ, զորացի՛ր և արիացիր մեծապես, որպեսզի պահես և կատարես այն բոլոր օրենքները, որ քեզ հաղորդեց Մովսեսը՝ իմ ծառան։ Դրանցից չշեղվես աջ կամ ձախ, որ խելամտորեն անես այն ամենը, ինչ որ պիտի անես։
Ուսումնասիրեք ՀԵՍՈՒ 1:7
4
ՀԵՍՈՒ 1:5
Ոչ ոք ձեր դեմ չի կանգնի քո կյանքի բոլոր օրերում։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ կլինեմ քեզ հետ, և չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։
Ուսումնասիրեք ՀԵՍՈՒ 1:5
5
ՀԵՍՈՒ 1:6
Զորացի՛ր և արիացի՛ր, որովհետև դո՛ւ պիտի բաժանես այս ժողովրդին այն երկիրը, որ քո հայրերին երդվեցի տալ իրենց։
Ուսումնասիրեք ՀԵՍՈՒ 1:6
6
ՀԵՍՈՒ 1:3
Այն բոլոր տեղերը, ուր ձեր ոտքերը կկոխեն, ձեզ կտամ, ինչպես որ ասել եմ Մովսեսին.
Ուսումնասիրեք ՀԵՍՈՒ 1:3
7
ՀԵՍՈՒ 1:2
«Մովսեսը՝ իմ ծառան, վախճանվեց, արդ, վե՛ր կաց և քո ամբողջ ժողովրդի հետ անցի՛ր Հորդանան գետը դեպի այն երկիրը, որ ես տալու եմ Իսրայելի որդիներին։
Ուսումնասիրեք ՀԵՍՈՒ 1:2
8
ՀԵՍՈՒ 1:1
Մովսեսի՝ Տիրոջ ծառայի վախճանվելուց հետո Տերն ասաց Հեսուին՝ Նավեի որդուն, Մովսեսի օգնականին.
Ուսումնասիրեք ՀԵՍՈՒ 1:1
9
ՀԵՍՈՒ 1:4
անապատը և Անդրլիբանանը, մինչև մեծ գետը՝ Եփրատ գետը, քետացիների ամբողջ երկիրը մինչև արևմտյան ծովը ձեր սահմանները կլինեն։
Ուսումնասիրեք ՀԵՍՈՒ 1:4
10
ՀԵՍՈՒ 1:18
Այն մարդը, որ անհնազանդ կլինի քեզ և չի լսի քո խոսքերը, և չի անսա քո հրամաններին, թող մեռնի. միայն թե դու զորացի՛ր և արիացի՛ր»։
Ուսումնասիրեք ՀԵՍՈՒ 1:18
11
ՀԵՍՈՒ 1:11
“Ձեզ համար պաշա՛ր պատրաստեք, որովհետև երեք օրից հետո դուք պիտի անցնեք Հորդանան գետը՝ մտնելու և տիրելու այն երկիրը, որ Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու է ձեզ որպես ժառանգություն”»։
Ուսումնասիրեք ՀԵՍՈՒ 1:11
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր