Նա զորքն իջեցրեց ջրի մոտ, և Տերը Գեդեոնին ասաց. «Ովքեր շան նման լեզվով խմեն այդ ջրից, նրանց առանձին կկանգնեցնես, իսկ ովքեր խմելու համար իրենց ծնկների վրա կռանան, նրանց էլ առանձին կկանգնեցնես»։ Ովքեր ձեռքով ու լեզվով խմեցին, նրանց բոլորի թիվը եղավ երեք հարյուր մարդ. մնացած ժողովուրդը ջուր խմելու համար կռացավ ծնկների վրա։