1
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:20
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Դալիլան ասաց. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից և ասաց. «Վեր կենամ և անեմ այնպես, ինչպես միշտ, և թափ տամ»։ Նա չգիտեր, որ Տերը հեռացել էր իրենից։
Համեմատել
Ուսումնասիրեք ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:20
2
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:28
Սամփսոնն աղաղակեց Տիրոջը և ասաց. «Տե՛ր, զորությունների՛ Տեր, հիշի՛ր ինձ և զորացրո՛ւ ինձ այս մի անգամ էլ, Աստվա՛ծ, որ իմ երկու աչքերի համար վրեժս լուծեմ այս այլազգիներից»։
Ուսումնասիրեք ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:28
3
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:17
նա ամեն ինչ սրտանց պատմեց նրան և ասաց նրան. «Ածելի չպիտի դիպչի իմ գլխին, որովհետև Աստծու ուխտավոր եմ ես իմ մոր արգանդից, իսկ եթե մազերս կտրեմ, իմ զորությունը կգնա ինձնից, ես կտկարանամ և կդառնամ բոլոր մարդկանց պես»։
Ուսումնասիրեք ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:17
4
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:16
Եվ երբ ամբողջ գիշերը նրան նեղեց խոսքերով, թախանձեց և հոգին հանեց սպանելու չափ
Ուսումնասիրեք ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:16
5
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:30
ասելով. «Թող ես մեռնեմ այս այլազգիների հետ»։ Եվ ուժեղ շարժեց։ Տունը փուլ եկավ բոլոր նախարարների և նրա մեջ եղած ամբողջ ժողովրդի վրա։ Եվ մեռածները, որոնց Սամփսոնն սպանեց իր մահվան պահին, ավելի էին, քան նրանք, որոնց սպանել էր իր կենդանության ժամանակ։
Ուսումնասիրեք ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 16:30
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր