Եվ Տերն անցավ Մովսեսի առջևից՝ ասելով. «Տերը՝ Աստված, գթացող է և ողորմած, երկայնամիտ, բազումողորմ ու ճշմարիտ, որ պաշտպանում է արդարությունը և ողորմություն է անում հազարավոր մարդկանց, վերացնում է անօրենությունները, անիրավություններն ու մեղքերը, մեղավորին չի ազատում պատժից, հայրերի գործած մեղքերը բարդում է որդիների և որդիների որդիների վրա մինչև երրորդ ու չորրորդ սերունդը»։