Մի՛ հարբեք գինով, որ անառակության է տանում, այլ հատկապես լցվե՛ք Սուրբ Հոգով՝ միմյանց հետ խոսելով սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով և ձեր սրտերում երգելով և սաղմոս ասելով Տիրոջը։ Ամեն ինչի համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով միշտ գոհությո՛ւն հայտնեք Հորը և Աստծուն։