Այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տանելու է քեզ, լավ ու բերրի մի երկիր է, որտեղ դաշտերում ու լեռներում բխում են ջրերի վտակներ ու երկրի խորքերից՝ աղբյուրներ։ Դա ցորենի, գարու և գինու, այգիների ու նռնենիների երկիր է, ձիթենիների, յուղի ու մեղրի երկիր, որտեղ առանց նեղություն զգալու քո հացը պիտի գտնես և նրանում ոչ մի բանի կարոտ չպիտի լինես։ Երկիր, որի քարերը երկաթ են, իսկ նրա լեռներից կարող ես պղինձ հատել։