«Եվ երբ Տերը՝ քո Աստվածը, տանի քեզ այն երկիրը, որ երդվեց տալ քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, և քեզ տա մեծամեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել, ամեն տեսակի բարիքներով լցված տներ, որոնք դու չես լցրել, փորված ջրհորներ, որոնք դու չես բացել, այգիներ ու ձիթաստաններ, որոնք դու չես տնկել, և ուտես ու հագենաս, զգո՛ւյշ եղիր, որ չմոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն, որ հանեց քեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։