Այսօր ձեզ վկա ունեմ երկինքն ու երկիրը, ձեր առջևն եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները։ Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։ Ընտրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն սիրելը, նրա ձայնին անսալը, նրան կապված մնալը, որովհետև այդ է քո կյանքն ու քո երկարակեցությունը, որպեսզի բնակվես այն երկրում, որ Տերը երդվեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, որ կտա նրանց»։