«Ես այսօր, ահա, ձեր առջև եմ դնում օրհնություններ ու անեծքներ։ Օրհնություն, եթե լսեք պատվիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, և անեծքներ՝ եթե չլսեք Տիրոջ՝ ձեր Աստծու պատվիրանները, որոնք ես այսօր հաղորդում եմ ձեզ, շեղվեք այն ճանապարհից, որ ես պատվիրեցի ձեզ՝ գնալով ու պաշտելով օտար աստվածների, որոնց չեք ճանաչում։