ՍԱՂՄՈՍՆԵՐ 91:5 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

Բացահայտի՛ր Իրական Ուրախության Կյանքը
6 օր
Մեզնից ոմանք կարծում են, թե իրենք բավարար չափով տաղանդավոր չեն, բավարար չափով նախաձեռնող չեն, բավարար չափով համբերատար չեն և այլն։ Գուցե դու տարիներ շարունակ հենց նմանատիպ խոսքեր ես քեզ ասում։ Սակայն Աստծո խոսքը քեզ համար այլ բան է ասում՝ Տիրոջ ողորմությունը չի դադարում, Նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նոր են։ Առաջարկում եմ ընթերցել այս հրաշալի թեմայով ընթերցանության ծրագիրը և հայտնաբերել Աստծո ուրախությունը պարգևող ծրագիրը քո կյանքի համար։

Խոստումներ Եւ Օրհնություններ Քեզ Համար
7 օր
Ուզում եմ այսօր աստվածային մի կարևոր ճշմարտություն քեզ փոխանցել․ երկնային առատ օրհնություններն ու Տեր Աստծո բարեհաճությունը և խնամքը միայն մյուսների համար չեն։ Դրանք նաև քեզ համար են։ Գուցե քո ֆիզիկական աչքերը չեն տեսնում Տիրոջ սքանչելի ծրագրերի նյութական դրսևորումը քեզ համար։ Այդպես կարող է լինել, քանի որ մենք չենք տեսնում ամբողջական պատկերը և չենք տեսնում, թե Աստված, ինչպես է մեր կյանք ներխուժած արհավիրքները մեր իսկ բարիքի համար օգտագործում։

Հավատի Ամրացման Բանալիները
7 օր
Իմ հովվական ծառայության ընթացքում շատերն են ինձ դիմում հավատքի կյանքում տկարանալու խնդիրներով։ Ոմանց հավատքը սառում է կյանքի հոգսերի ու դժվարությունների պատճառով, ոմանք գայթակղվում են եկեղեցու ծառայողների ու առաջնորդների վարքագծից ու բացահայտված մեղքի կյանքից, ոմանք էլ ընդհանրապես չեն հասկանում իրենց հավատքի տկարանալու պատճառները․․․

Բացահայտի՛ր Աստծո երազանքները քո կյանքի համար
7 օր
Երբ երեխա էինք, ապագայի մասին մեր պատկերացումները բավականին զվարճալի էին: Օրինակ, մանուկ հասակում ես շատ էի սիրում լիմոնադ խմել և ասում էի. «Երբ մեծանամ, օդաչու եմ դառնալու, որպեսզի ուղղաթիռով լիմոնադ տեղափոխեմ»։ Ավելի հասուն տարիքում ավելի շատ երազում էի ոչ թե իմ ով դառնալու, այլ ինչպիսին լինելու մասին։ Այդ ժամանակ էր, որ երազանքս դարձավ այս կյանքի իմաստը հասկանալն ու ճշմարտությունը գտնելը։

Մտի՛ր Տեր Աստծու պաշտպանության տակ
7 Օրեր
Այս աշխարհի ամենաապահով վայրը Բարձրյալ Աստծու ծածկոցի տակ լինելն է։ Այնտեղ տանող ուղին Տեր Աստծու հետ հաշտության հարաբերությունն է, որը կարող ենք կառուցել, եթե սովորենք կիրառել խոստովանության, ապաշխարության և հոգևոր աճի աստվածաշնչյան սկզբունքները։ Տեր Աստծու հետ իրական հաշտության հարաբերություն ունենալու համար շատ կարևոր է հասկանալ այդ հաշտության էությունը և հաշտությունը խափանող գործոնի՝ մեղքի ներգործությունը։

Իմաստություն և դասեր Սաղմոս 28.6-9 հատվածից
7 Օրեր
Աստված լսում է Իր Խոսքը հարգող և Իր կամքը կատարելու փափագ ունեցող մարդկանց աղոթքներն ու աղաչանքները, հատուկ պաշտպանությամբ պաշտպանում է նրանց և ուժ տալիս ու լցնում Իր զորությամբ: Ապրի՛ր այս կյանքը Տեր Աստծու կամքը ճանաչելու և Նրա կամքին հնազանդվելու փափագով։ Աստված փափագում է օգնել Իր բոլոր նվիրյալ զավակներին, որ սպասում են Նրա ողորմությանը։ Մենք երբե՛ք չպետք է մոռանանք Տիրոջ արած բարիքները, եթե անգամ մեր հերթական աղաչանքը մեր դժվարությունը դեռ չի վերածել հզոր մի վկայության։

Բարձրյալի ծածկոցի տակ
7 Օրեր
Այս տիեզերքի ամենաապահով վայրն այն վայրն է, որտեղ գործում է Տեր Աստծու պաշտպանությունը: Աստվածաշունչը սովորեցնում է, որ Բարձրյալի ծածկոցի տակ հայտնվելու միակ ճանապարհը Տեր Աստծու հետ հարաբերությունների բժշկությունն է, որն իրականություն է դառնում Նրա հետ հաշտվելու արդյունքում։ Եթե ձգտենք ապրել Աստծուն փառավորող կյանքով՝ Նրա ակնկալած հնազանդությամբ և Նրա պատվիրանների հանդեպ ակնածանքով, ապա մենք անմիջապես կհայտնվենք ամենաապահով վայրում՝ Բարձրյալ Աստծու ծածկոցի տակ։ Բարձրյալի ծածկոցի տակ մնալու համար մենք ուշադիր ու զգույշ պետք է լինենք, որ գնահատենք Աստծու սերն ու մեր հանդեպ Նրա հայրական հոգատարությունը։ Բարձրյալի ծածկոցի տակ լինողները Աստծու կամքը սիրող մարդիկ են։

Մտքի պատերազմի զենքերը
7 Օրեր
Աստվածաշունչը խոսում է հոգևոր իրականության մեջ տեղի ունեցող պայքարների մասին և դրանցից հաղթանակած դուրս գալու հնարավորությունների մասին: Հոգևոր այս պատերազմի մեջ յուրաքանչյուր մարդու փրկությունը կախված է նրա ունեցած հավատքից։ Եթե մարդը հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, ապա կփրկվի և հավիտենական կյանքի պարգևը կընդունի։ Իսկ եթե հավատա խավարի հորինած առասպելներին, ապա կկործանվի: Տեր Աստված Իր զավակների համար հզոր հոգևոր զինատեսակներ է պատրաստել, որոնց ճիշտ կիրառման պարագայում խավարի ո՛չ մի հնարք ու խաբեություն ի զորու չի լինելու որևէ վնաս հասցնել Քրիստոսի հավատարիմ աշակերտներին։

Աստվածավախության օրհնությունները
7 Օրեր
Իմաստությունը Տեր Աստծուն Աստվածաշնչի շնորհիվ ճանաչելն է և Նրա հանդեպ սուրբ երկյուղ ունենալը։ Մեղքը սիրելը, մեղքն արդարացնելը կամ այն թաքցնելն ու փայփայելը խոսում են Տիրոջ երկուղի բացակայության մասին։ Աստվածավախությունը կարևորագույն նախապայման է Տեր Աստծու խոստացած օրհնություններն ընդունելու համար։ Աստծուց երկյուղ ունեցող մարդը լցվում է Տիրոջ Խոսքի ու խոստումների հանդեպ վստահությամբ։ Աստվածավախությունը բխում է հավատքից և մարդու մեջ զարգացնում է Տեր Աստծու կամքի ու պատվիրանների հանդեպ հնազանդության վերաբերմունք, առանց որի չկա փրկություն: