ԱՌԱԿՆԵՐ 3:3 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

Հիսուսը Սիրում է Ինձ
7 օր
Если бы вас спросили: "Во что мне верить, чтобы быть христианином?"- что бы вы ответили? Используя простые слова известной песни: "Иисус любит меня, это точно знаю я, Библия так говорит", - пастор, в прошлом журналист, помогает вам понять, во что вы верите и почему. Автор бестселлеров Джон С. Дикерсон точно и четко объясняет основы христианской веры и убедительно показывает их важность. Եթե ձեզ հարցնեն թե․ «Ինչի՞ն ինձ հավատալ Քրիստոնյա դառնալու համար։»,ի՞նչ դուք կպատասխանեք իրեն։ Օգտագործելով պարզ խոսքեր հայտնի երգից, «Հիսուսը սիրում է ինձ, ես հաստատ դա գիտեմ, Աստվածաշունչն է դա ասում», -հովիվը, նախկինում լրագրող, կօգնի ձեզ հասկանալ ինչին եք դուք հավատում և ինչու։ Բեսթսելլերների հեղինակ Ջոն Ս․ Դիքերսոնը հստակորեն և ճշգրիտ բացատրում է քրիստոնեկան հավատքի հիմունքները և համոզիչ ցույց է տալիս դրանց կարևորությունը։

Քո անհուսության բժշկությունը
7 Օրեր
Եթե այսօր դու անցնում ես դժվարություններով ու բախվել ես անհուսության անանցանելի թվացող պատնեշին, կորցրել ես ներսիդ խաղաղությունն ու ուրախությունը, ապա կա՛ բարի լուր քեզ համար: Անհուսությունը հիվանդության պես է, սակայն Տիրոջը հուսացողները Նրա վերքերով կարող են նաև այդ հիվանդությունից բժշկվել։ Աստված փնտրում է սրտով փշրված մարդկանց, որպեսզի նրանց ամրացնի ու վերականգնի։ Նա Իր զարմանահրաշ շնորհն է պատրաստել՝ որպես պարգև յուրաքանչյուր մարդու համար, որ Նրա օգնության կարիքն ունի իր կյանքում։ Նրա շնորհի պարգևն ընդունելու համար մենք պետք է մեր հավատքի ձեռքերը պարզենք Նրա ուղղությամբ։

Աստծու բարությունը մեղրից էլ քաղցր է
7 Օրեր
Բարությունն Աստծու էությունն է։ Նա բարիք է կամենում անգամ ամենաչար մարդկանց։ Բարությունը կապ ունի դիմացինի կարիքի կամ իրավիճակի հանդեպ ունեցած արձագանքի հետ։ Աստված ուզում է հոգատարությամբ և բժշկության ու ազատագրության Իր միջամտությամբ արձագանքել քո կարիքին: Սակայն Տերը Ինքն է պայման դնում Իր բարությունն ընդունելու համար։ Նրա բարությունը կարող են ընդունել միայն Նրա կամքին հնազանդության որոշում կայացրած և Նրա նախանշած ճանապարհներով ընթացող մարդիկ։ Աստված բարի է անգամ այն ժամանակ, երբ պատժում է մարդուն։ Տեր Աստծու խրատներն ու պատիժները նպատակ ունեն սթափեցնելու մարդուն և հետ պահելու նրան հավիտենական կործանումից։