Փիլիպպեցիներին 3:10 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

Սաղմոս 34-ի գանձերը
7 Օրեր
Օրհներգությունները, հոգևոր երգերն ու սաղմոսները մեր գոհության դրսևորումներն են առ Աստված: Մեր սրտից բխած հոգևոր երգն արդեն իսկ հոգևոր հաղթանակ է, քանի որ այն հեռացնում է մեզնից տրտունջն ու դժգոհությունը։ Հավատացյալի կյանքում աղոթքի դերը անփոխարինելի է։ Աղոթքը Արարիչ Աստծու հետ զրուցելու արտոնությունն է։ Աղոթի՛ր և վստահի՛ր Աստծուն։ Հավատացյալի կյանքում շատ կարևոր է աստվածավախությունը: Աստվածավախությունը Տեր Աստծու հետ մտերմության բանալին է։ Մեծագույն օրհնությունը, որ մարդը կարող է ընդունել Աստծուց, փրկության պարգևն է։ Քրիստոսով փրկություն ընդունելը մեզ դարձնում է Աստծու ընտանիքի անդամներ։

Քեզ մի բան է պակասում․․․
7 Օրեր
Բազմաթիվ անկեղծ ու բարի մարդիկ սրտանց հավատում են Աստծուն, սակայն այդպես էլ չեն կատարում նվիրման վերջին ու կարևորագույն քայլը։ Իրական փրկարար հավատքը մարդուն մղում է անձն ուրանալուն, սեփական խաչը վերցնելուն և Տիրոջ աշակերտն ու հետևորդը դառնալուն։ Երբե՛ք չամաչես մարդկանց առաջ դավանել, որ քո կյանքն այլևս առաջվանը չէ, որ դու հիմա Տեր ունես՝ Փրկիչ ու Թագավոր, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Տեր Հիսուսի սիրով լեցուն հայացքն այսօր քեզ է ուղղված։ Նա սպասում է, որ գանձերդ Երկնքում դիզես, սովորես խաչդ վերցնելն ու Իրեն հետևել:
