ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:12 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

Աստծո խոստումները Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունած զավակներին
7 օր
Երբևէ լսե՞լ ես, թե ինչպես է մայրը արձագանքում, երբ երեխան վայր է ընկնում ու սկսում լաց լինել, ինչպես է նա գրկում երեխային, ստուգում վնասվածքները և մխիթարում նրան։ Եթե դու էլ կյանքի քո ընթացքի մեջ վայր ընկել ու ցավից փոքր երեխայի պես ուզում ես լացել, ապա այս առավոտ առաջարկում եմ լսես, թե ինչ է քեզ ասում քո երկնային Հայրը․ «Իմ գրկում մնա․․․, ամեն բան կանցնի, ամեն բան լավ է լինելու…»։

Փառաբանի՛ր և երկրպագի՛ր Աստծուն
7 օր
Տեր Աստծուն ուղղված փառաբանությունը պետք է ուրախության ցնծություն պարունակի։ Աստծուն ուղղված փառաբանությունը և երկրպագությունը Նրա իշխանության տակ լինելու և այդ իշխանության տակ լինելուց բխած գոհության արտահայտություն է։ Փառաբանությունը մեծարում է մեր երկնային Թագավորին և արտահայտում Նրան արժանի գովասանքը։

Դու կարո՛ղ ես հանդիպել Աստծուն
7 Օրեր
Մարդկության պատմության ողջ ընթացքում բազմաթիվ վկայություններ փաստում են, որ այն մարդիկ, որոնք որոշում են կայացրել Աստծուն փնտրելու, հանդիպել են տիեզերքի Արարիչ Աստծուն։ Աստված նախապայման ունի Իրեն փնտրող մարդկանց համար, և այդ նախապայմանը սրբության կյանքն է, որը սկսվում է ապաշխարությունով, շարունակվում է հոգևոր աճով ու հասունությամբ, երբ մարդն հմտանում է Աստծու կամքը ճանաչելու և դրան հնազանդ կյանք ապրելու մեջ։ Աստված ո՛չ միայն ուզում է հանդիպել քեզ, այլև փափագում է քեզ որդեգրել:

Լավագույն մաղթանքը
7 Օրեր
Թո՛ղ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը քեզ հետ լինեն քո կյանքի բոլոր օրերում։ Մենք կարիք ունենք Տեր Աստծու գերբնական օգնության։ Թո՛ւյլ տուր, որ Քրիստոսի շնորհը գործի քո կյանքում, և կտեսնե՛ս կյանքիդ փոխակերպումը։ Սուրբ Հոգու պարգևը մեծագույն գանձ է: Ազատագրությունը, հայրական խնամքն ու հոգևոր աճը Տեր Աստծու կամքն է մեզնից յուրաքանչյուրի համար։

Աստծու սիրո խորհրդանիշը
7 Օրեր
Աստծու սերը մեր հանդեպ անսահման է ու խորը։ Դրա ամենավառ դրսևորումը Տեր Հիսուսի աշխարհ գալն է ու Գողգոթայի խաչի վրա մեր մեղքերի համար Նրա կատարած զոհը։ Աստված բոլորին է սիրում և Նրա սերը անպայմանական է։ Աստծու սիրուն հնարավոր չէ արժանանալ, քանի որ Աստված սիրում է մեզ անկախ մեր արժանիքներից։ Աստված անգամ ամբարիշտ մարդու կործանումը չի կամենում, սակայն եթե տեղի չունենա ապաշխարություն և մեղքից դեպի սրբության անցում, ապա Աստծու բարկության պատիժն անխուսափելի է լինելու։ Աստվածային սերն ավելին է, քան միայն զգացմունք լինելը։ Այն վերաբերմունք է և հոգատարություն, մինչև իսկ՝ ամենաթանկը զոհելու պատրաստակամություն։

Իմաստություն և դասեր Սաղմոս 28.6-9 հատվածից
7 Օրեր
Աստված լսում է Իր Խոսքը հարգող և Իր կամքը կատարելու փափագ ունեցող մարդկանց աղոթքներն ու աղաչանքները, հատուկ պաշտպանությամբ պաշտպանում է նրանց և ուժ տալիս ու լցնում Իր զորությամբ: Ապրի՛ր այս կյանքը Տեր Աստծու կամքը ճանաչելու և Նրա կամքին հնազանդվելու փափագով։ Աստված փափագում է օգնել Իր բոլոր նվիրյալ զավակներին, որ սպասում են Նրա ողորմությանը։ Մենք երբե՛ք չպետք է մոռանանք Տիրոջ արած բարիքները, եթե անգամ մեր հերթական աղաչանքը մեր դժվարությունը դեռ չի վերածել հզոր մի վկայության։

Մտքի պատերազմի զենքերը
7 Օրեր
Աստվածաշունչը խոսում է հոգևոր իրականության մեջ տեղի ունեցող պայքարների մասին և դրանցից հաղթանակած դուրս գալու հնարավորությունների մասին: Հոգևոր այս պատերազմի մեջ յուրաքանչյուր մարդու փրկությունը կախված է նրա ունեցած հավատքից։ Եթե մարդը հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, ապա կփրկվի և հավիտենական կյանքի պարգևը կընդունի։ Իսկ եթե հավատա խավարի հորինած առասպելներին, ապա կկործանվի: Տեր Աստված Իր զավակների համար հզոր հոգևոր զինատեսակներ է պատրաստել, որոնց ճիշտ կիրառման պարագայում խավարի ո՛չ մի հնարք ու խաբեություն ի զորու չի լինելու որևէ վնաս հասցնել Քրիստոսի հավատարիմ աշակերտներին։