ԵՍԱՅԻ 41:11 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

Հուսահատությունից Ազատվելու Ուղին
7 օր
Այս հետաքրքիր վերնագրով ընթերցանության ծրագիրը կարդալով, դուք կհանդիպեք մի շարք շատ կարևոր թեմաների, ինչպիսիք են՝ տրտմածությունը, խռովվածությունը, հույսը, հուսահատությունը․․․։ Եվ կգտնեք այդ խնդիրներից ազատվելու ճանապարհը որը Աստված պատրաստել է ձեզ համար։

Ինչպե՞ս Դիմակայել Տարբեր Ճնշումներին
7 օր
Այսօրվանից սկսած առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես դիմակայել տարբեր ճնշումների։ Կյանքը կարելի է համեմատել մարաթոնյան մրցավազքի հետ, որի ընթացքում յուրաքանչյուր մարդուց պահանջվում է համբերություն և դիմացկունություն։ Մեր կամքին հակառակ, մենք կարող ենք ներքաշվել մյուսների հետ մրցակցության մրցավազքի մեջ և կարող ենք նաև կորցնել Աստծո տված խաղաղությունն ու ուրախությունը:

Քո անհուսության բժշկությունը
7 Օրեր
Եթե այսօր դու անցնում ես դժվարություններով ու բախվել ես անհուսության անանցանելի թվացող պատնեշին, կորցրել ես ներսիդ խաղաղությունն ու ուրախությունը, ապա կա՛ բարի լուր քեզ համար: Անհուսությունը հիվանդության պես է, սակայն Տիրոջը հուսացողները Նրա վերքերով կարող են նաև այդ հիվանդությունից բժշկվել։ Աստված փնտրում է սրտով փշրված մարդկանց, որպեսզի նրանց ամրացնի ու վերականգնի։ Նա Իր զարմանահրաշ շնորհն է պատրաստել՝ որպես պարգև յուրաքանչյուր մարդու համար, որ Նրա օգնության կարիքն ունի իր կյանքում։ Նրա շնորհի պարգևն ընդունելու համար մենք պետք է մեր հավատքի ձեռքերը պարզենք Նրա ուղղությամբ։

Աստծու արդարությունը մեր ապահովությունն է
7 Օրեր
Արդարությունը բխում է ճշմարտությունից։ Լինել արդար նշանակում է մտքով, խոսքով և գործերով համահունչ լինել այն ամենի հետ, ինչն ուղիղ է և ճշմարիտ։ Աստված արդար է։ Նա արդարությամբ է խրատում ու ուղղորդում, հանդիմանում ու քաջալերում, անգամ` պատժում ու պարգևատրում։ Այս անարդար աշխարհում միայն Տեր Աստծու արդարությունն է, որ Նրան հավատացողներին ապահովություն և հույս է փոխանցում։

Երբ անցնում ես ծանրագույն դժվարություններով
7 Օրեր
Մենք երբեմն անցնում ենք կյանքի դժվարություններով և կյանքի այդպիսի իրավիճակներում մարդն իր հայացքն ուղղում է Աստծուն և փնտրում Նրա օգնությունը։ Աստված քո կողքին է քո տառապանքի մեջ։ Աստված անտարբեր չէ քո ցավի հանդեպ և մեծ փափագ ունի քեզ զորացնելու և քեզ Իր մխիթարությամբ մխիթարելու։ Մեր կյանքում կարող են լինել դժվարություններ, որոնք հատուկ նպատակ են հետապնդում։ Դրանք զորացնում են մեր հավատքը, կոփում մեր բնավորությունը, մեզ պայքարել ու դիմակայել սովորեցնում: Եթե մենք հավատարիմ ենք Աստծուն և Նրա առաջ ապրում ենք ուղիղ կյանքով՝ սիրելով Նրա կամքը և արյուն թափելու չափ պատերազմելով մեղքի դեմ, ապա մենք անհանգստանալու ոչինչ չունենք։

Բարձրյալի ծածկոցի տակ
7 Օրեր
Այս տիեզերքի ամենաապահով վայրն այն վայրն է, որտեղ գործում է Տեր Աստծու պաշտպանությունը: Աստվածաշունչը սովորեցնում է, որ Բարձրյալի ծածկոցի տակ հայտնվելու միակ ճանապարհը Տեր Աստծու հետ հարաբերությունների բժշկությունն է, որն իրականություն է դառնում Նրա հետ հաշտվելու արդյունքում։ Եթե ձգտենք ապրել Աստծուն փառավորող կյանքով՝ Նրա ակնկալած հնազանդությամբ և Նրա պատվիրանների հանդեպ ակնածանքով, ապա մենք անմիջապես կհայտնվենք ամենաապահով վայրում՝ Բարձրյալ Աստծու ծածկոցի տակ։ Բարձրյալի ծածկոցի տակ մնալու համար մենք ուշադիր ու զգույշ պետք է լինենք, որ գնահատենք Աստծու սերն ու մեր հանդեպ Նրա հայրական հոգատարությունը։ Բարձրյալի ծածկոցի տակ լինողները Աստծու կամքը սիրող մարդիկ են։

Մտքի պատերազմի զենքերը
7 Օրեր
Աստվածաշունչը խոսում է հոգևոր իրականության մեջ տեղի ունեցող պայքարների մասին և դրանցից հաղթանակած դուրս գալու հնարավորությունների մասին: Հոգևոր այս պատերազմի մեջ յուրաքանչյուր մարդու փրկությունը կախված է նրա ունեցած հավատքից։ Եթե մարդը հավատա Տեր Հիսուս Քրիստոսին, ապա կփրկվի և հավիտենական կյանքի պարգևը կընդունի։ Իսկ եթե հավատա խավարի հորինած առասպելներին, ապա կկործանվի: Տեր Աստված Իր զավակների համար հզոր հոգևոր զինատեսակներ է պատրաստել, որոնց ճիշտ կիրառման պարագայում խավարի ո՛չ մի հնարք ու խաբեություն ի զորու չի լինելու որևէ վնաս հասցնել Քրիստոսի հավատարիմ աշակերտներին։

Աստվածավախության օրհնությունները
7 Օրեր
Իմաստությունը Տեր Աստծուն Աստվածաշնչի շնորհիվ ճանաչելն է և Նրա հանդեպ սուրբ երկյուղ ունենալը։ Մեղքը սիրելը, մեղքն արդարացնելը կամ այն թաքցնելն ու փայփայելը խոսում են Տիրոջ երկուղի բացակայության մասին։ Աստվածավախությունը կարևորագույն նախապայման է Տեր Աստծու խոստացած օրհնություններն ընդունելու համար։ Աստծուց երկյուղ ունեցող մարդը լցվում է Տիրոջ Խոսքի ու խոստումների հանդեպ վստահությամբ։ Աստվածավախությունը բխում է հավատքից և մարդու մեջ զարգացնում է Տեր Աստծու կամքի ու պատվիրանների հանդեպ հնազանդության վերաբերմունք, առանց որի չկա փրկություն:

Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում
30 Օրեր
Առանց հավատքի չկա փրկություն։ Իսկ փրկարար հավատքը միայն և միմիայն կարող է հիմնված լինել Տիրոջ փոխանցած ուսուցումների վրա, որոնք մեզ հասանելի են դառնում հե՛նց Աստվածաշնչի շնորհիվ։ Աստվածաշունչը բացարձակ ճշմարտության միակ Աղբյուրն է: Եթե որևէ մեկը իրեն հավատացյալ է համարում, ապա պետք է փափագ ունենա նմանվելու Տեր Հիսուսին։ Աստվածաշնչին հավատացող մարդը թույլ է տալիս Աստծու Խոսքը փոխակերպի իր միտքն ու վարքագծը, արժեհամակարգը: Աստվածաշունչն ընդունող մարդը դառնում է Աստծուն հոգով և ճշմարտությամբ երկրպագող աշակերտ։ Եթե մենք մեր որոշումները կայացնենք Աստծու կամքին համապատասխան, ապա մեզ սպասում են Տիրոջ օրհնություններն ու պարգևները։