ԵՍԱՅԻ 40:3 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

Սուրբ Ծննդյան պատմություն
5 օր
Յուրաքանչյուր լավ պատմություն ունի սյուժետային շրջադարձ՝ անսպասելի պահ, որը փոխում է ամեն ինչ: Աստվածաշնչի ամենամեծ սյուժեներից մեկը Սուրբ Ծննդյան պատմությունն է: Առաջիկա հինգ օրերի ընթացքում մենք կուսումնասիրենք, թե ինչպես է այս իրադարձությունը փոխել աշխարհը և ինչպես այն կարող է փոխել ձեր կյանքը այսօր:

Մտքի Նորոգության Ճանապարհը
6 օր
Երբեմն հանգամանքներն ու իրավիճակները կարող են մեր մեջ կասկածի մտքեր առաջացնել, թե արդյոք Աստված իսկապե՞ս սիրում է մեզ.․․ այդ պահերին կարող ենք մտածել, եթե այս ամենը պատահել է ինձ հետ, ուրեմն ես արժանի եմ դրան։ Ոչինչ ավելի հեռու չէ ճշմարտությունից, քան նման եզրահանգումը։ Առաջարկում եմ քեզ ընթերցել այս հետաքրքիր թեմայով կազմված ծրագիրը և բացահայտել, թե իրականում Աստված ինչ է ուզում փոխել մեր կյանքում որպեսզի մենք ազատ լինենք սխալ մտքերից։

Հարության Շաբաթ
7 օր
Մենք այսօր ուղերձների շարք ենք սկսում, որը վերաբերում է Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը և դրան նախորդող շաբաթվա իրադարձություններին։ Հույս ունեմ, որ միասին այս շաբաթվա ընթացքում բազմաթիվ օրհնություններ ու դասեր ենք ընդունելու Տիրոջից և իրար քաջալերելու ենք Նրա Խոսքի ճշմարտություններով։