Կողոսացիներին 3:17 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

Խոստումներ Եւ Օրհնություններ Քեզ Համար
7 օր
Ուզում եմ այսօր աստվածային մի կարևոր ճշմարտություն քեզ փոխանցել․ երկնային առատ օրհնություններն ու Տեր Աստծո բարեհաճությունը և խնամքը միայն մյուսների համար չեն։ Դրանք նաև քեզ համար են։ Գուցե քո ֆիզիկական աչքերը չեն տեսնում Տիրոջ սքանչելի ծրագրերի նյութական դրսևորումը քեզ համար։ Այդպես կարող է լինել, քանի որ մենք չենք տեսնում ամբողջական պատկերը և չենք տեսնում, թե Աստված, ինչպես է մեր կյանք ներխուժած արհավիրքները մեր իսկ բարիքի համար օգտագործում։

Ինչպե՞ս ներել սովորել
7 օր
Երբ մարդիկ միաբան չեն, նրանք չեն կարող իրենց ուժը, միջոցներն ու նպատակները համատեղել և ուղղել ծագած խնդիրների լուծման ուղղությամբ։ Սա ճշմարիտ է թե՛ երկրի, թե հասարակության, թե՛ եկեղեցու և թե՛ ընտանիքների առումով։

Դասեր Լավոդիկեի եկեղեցուց
7 Օրեր
Լավոդիկեի եկեղեցին այն յոթ եկեղեցիներից մեկն է, որոնց Տեր Հիսուսը ուղերձներ է հղում Հայտնության գրքում: Լավոդիկեի եկեղեցու ընթացքն ու աստվածապաշտության սկզբունքները բացարձակապես չէին համապատասխանում Տեր Հիսուսի կամքին ու փոխանցած ուսուցումներին։ Հե՛նց այդ պատճառով էր Տերը թակում նրանց դուռը, որպեսզի կրկին մուտք ունենա դեպի Լավոդիկեի հավատացյալների սրտերը և հեռացնի նրանցից բոլոր մոլորություններն ու խաբեությունները։ Տերը դեղամիջոց ունի բոլոր այն մարդկանց համար, որոնք ուզում են հասկանալ ու տեսնել այն, ինչը հասանելի չէ այս աշխարհի չափանիշներով ապրող մարդկանց։

Քո անհուսության բժշկությունը
7 Օրեր
Եթե այսօր դու անցնում ես դժվարություններով ու բախվել ես անհուսության անանցանելի թվացող պատնեշին, կորցրել ես ներսիդ խաղաղությունն ու ուրախությունը, ապա կա՛ բարի լուր քեզ համար: Անհուսությունը հիվանդության պես է, սակայն Տիրոջը հուսացողները Նրա վերքերով կարող են նաև այդ հիվանդությունից բժշկվել։ Աստված փնտրում է սրտով փշրված մարդկանց, որպեսզի նրանց ամրացնի ու վերականգնի։ Նա Իր զարմանահրաշ շնորհն է պատրաստել՝ որպես պարգև յուրաքանչյուր մարդու համար, որ Նրա օգնության կարիքն ունի իր կյանքում։ Նրա շնորհի պարգևն ընդունելու համար մենք պետք է մեր հավատքի ձեռքերը պարզենք Նրա ուղղությամբ։

Աստծու սիրո խորհրդանիշը
7 Օրեր
Աստծու սերը մեր հանդեպ անսահման է ու խորը։ Դրա ամենավառ դրսևորումը Տեր Հիսուսի աշխարհ գալն է ու Գողգոթայի խաչի վրա մեր մեղքերի համար Նրա կատարած զոհը։ Աստված բոլորին է սիրում և Նրա սերը անպայմանական է։ Աստծու սիրուն հնարավոր չէ արժանանալ, քանի որ Աստված սիրում է մեզ անկախ մեր արժանիքներից։ Աստված անգամ ամբարիշտ մարդու կործանումը չի կամենում, սակայն եթե տեղի չունենա ապաշխարություն և մեղքից դեպի սրբության անցում, ապա Աստծու բարկության պատիժն անխուսափելի է լինելու։ Աստվածային սերն ավելին է, քան միայն զգացմունք լինելը։ Այն վերաբերմունք է և հոգատարություն, մինչև իսկ՝ ամենաթանկը զոհելու պատրաստակամություն։