Բ Տիմոթեոսին 2:22 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

Ինչպե՞ս կարող ես բացահայտել պարգևներդ
7 Օրեր
Չկա՛ մի այնպիսի մարդ, որին Աստված որևէ հոգևոր պարգևով կամ տաղանդով օժտած չլինի։ Այդ շնորհները թեև մեզ են տրված, սակայն մենք սեփականատերը չենք, այլ պետք է դրանց օգտագործման համար հաշիվ տանք Աստծուն։ Եթե դու քիչ բաների մեջ հավատարիմ չես, Աստված քեզ երբե՛ք չի բացի քո իրականը՝ քեզ պատկանողը։ Փոքր ու աննշան թվացող ծառայությունների մեջ Աստված նայում է մեր հավատարմությանը։ Աստված քչի մեջ հավատարիմներին շատի վրա է կարգում։ Աստված բացահայտում և զորացնում է նրանց նաև հոգևոր պարգևների կիրառության և զարգացման հարցում։ Տեր Աստծու շնորհած փրկության հանդեպ մեր շնորհակալության լավագույն արձագանքը Նրան ու Նրա գործին մեր անմնացորդ նվիրումն է։

Ի՞նչ է Աստված ուզում տեսնել քո սրտում
7 Օրեր
Մեր հավատքի աճի ու հավատքի կյանքում հասունության չափանիշը Տեր Հիսուսին նմանվելն է: Աստված կամենում է Իր Որդու խոնարհության արտացոլանքը տեսնել մեր մեջ, որը մեզ կտանի դեպի Տեր Աստծու հետ ավելի խորը և մտերիմ հարաբերությունների։ Աստված ուզում է Իր խոսքերի հանդեպ հնազանդության փափագը տեսնել մեր սրտերում։ Աստվածաշունչը մեզ պատվիրում է ատել մեղքը։ Մեղքը մեզ մահվան է տանում։ Աստված ամբողջական նվիրում ու սեր է ակնկալում տեսնել մեր սրտերում։ Աստված փնտրում է սրբության կյանքով ապրող մարդկանց, որպեսզի զորացնի ու օրհնի նման մարդկանց փրկությամբ ու արդարությամբ։ Աստված քո սրտում ուզում է սրբություն տեսնել։