1
Մատթեոս 7:7
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Խնդրե՛ք, և կտրվի ձեզ, փնտրե՛ք և կգտնեք, բախե՛ք, և ձեզ կբացվի.
Konpare
Eksplore Մատթեոս 7:7
2
Մատթեոս 7:8
որովհետև ով խնդրում է, ստանում է, ով փնտրում է, գտնում է, ով բախում է, նրան բացվում է։
Eksplore Մատթեոս 7:8
3
Մատթեոս 7:24
Արդ, ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։
Eksplore Մատթեոս 7:24
4
Մատթեոս 7:12
Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև սա են օրենքը և մարգարեները։
Eksplore Մատթեոս 7:12
5
Մատթեոս 7:14
Որքա՜ն նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում. քիչ են այն գտնողները։
Eksplore Մատթեոս 7:14
6
Մատթեոս 7:13
Նեղ դռնո՛վ ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ՝ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և դրանով մտնողները շատ են։
Eksplore Մատթեոս 7:13
7
Մատթեոս 7:11
Արդ, եթե դուք, որ չար եք, ձեր զավակներին բարի պարգևներ տալը գիտեք, հապա որքա՜ն առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն։
Eksplore Մատթեոս 7:11
8
Մատթեոս 7:1-2
«Մի՛ դատեք, որ չդատվեք. որովհետև ինչ դատաստանով որ դատեք, նրանով պիտի դատվեք, և ինչ չափով որ չափեք, նրանով էլ ձեզ կչափվի։
Eksplore Մատթեոս 7:1-2
9
Մատթեոս 7:26
Իսկ ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերն ու դրանք չի կատարում, կնմանվի մի անխելք մարդու, որն իր տունը կառուցեց ավազի վրա։
Eksplore Մատթեոս 7:26
10
Մատթեոս 7:3-4
Եվ ինչո՞ւ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում։ Կամ ինչպե՞ս ես եղբորդ ասում՝ "Թող շյուղն աչքիդ միջից հանեմ", երբ ահա քո աչքի մեջ գերան կա։
Eksplore Մատթեոս 7:3-4
11
Մատթեոս 7:15-16
Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք. մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ։
Eksplore Մատթեոս 7:15-16
12
Մատթեոս 7:17
Այդպես էլ ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ վատ ծառը՝ վատ պտուղ։
Eksplore Մատթեոս 7:17
13
Մատթեոս 7:18
Լավ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծառը՝ լավ պտուղ։
Eksplore Մատթեոս 7:18
14
Մատթեոս 7:19
Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում է ու կրակի մեջ գցվում։
Eksplore Մատթեոս 7:19
Akèy
Bib
Plan yo
Videyo