1
Ա Հովհաննես 4:18
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Սիրո մեջ վախ չկա. կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետև վախի մեջ տանջանք կա։ Եվ ով վախենում է, սիրո մեջ կատարյալ չէ։
對照
Ա Հովհաննես 4:18 探索
2
Ա Հովհաննես 4:4
Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, ու հաղթեցիք նրանց, որովհետև ավելի մեծ է նա, որ ձեր մեջ է, քան թե նա, որ աշխարհի մեջ է։
Ա Հովհաննես 4:4 探索
3
Ա Հովհաննես 4:19
Մենք սիրում ենք նրան, որովհետև նախ նա սիրեց մեզ։
Ա Հովհաննես 4:19 探索
4
Ա Հովհաննես 4:7
Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, որովհետև սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված ու ճանաչում է Աստծուն։
Ա Հովհաննես 4:7 探索
5
Ա Հովհաննես 4:8
Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։
Ա Հովհաննես 4:8 探索
6
Ա Հովհաննես 4:10
Սրա մեջ է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա մեզ սիրեց և իր Որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար։
Ա Հովհաննես 4:10 探索
7
Ա Հովհաննես 4:11
Սիրելինե՛ր, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ապա մենք էլ պետք է միմյանց սիրենք։
Ա Հովհաննես 4:11 探索
8
Ա Հովհաննես 4:9
Աստծու սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով ապրենք։
Ա Հովհաննես 4:9 探索
9
Ա Հովհաննես 4:20
Եթե մեկն ասի. «Աստծուն սիրում եմ», և իր եղբորն ատի, նա ստախոս է, որովհետև ով չի սիրում իր եղբորը, որին տեսել է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։
Ա Հովհաննես 4:20 探索
10
Ա Հովհաննես 4:15
Ով դավանում է, որ Հիսուսն Աստծու Որդին է, Աստված նրա մեջ է բնակվում, և նա՝ Աստծու մեջ։
Ա Հովհաննես 4:15 探索
11
Ա Հովհաննես 4:21
Եվ նրանից այս պատվիրանն ունենք, թե ով Աստծուն սիրում է, իր եղբորն էլ պիտի սիրի։
Ա Հովհաննես 4:21 探索
12
Ա Հովհաննես 4:1-2
Սիրելինե՛ր, ամեն հոգու մի՛ հավատացեք, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել։ Սրանո՛վ Աստծու Հոգին ճանաչեք. ամեն հոգի, որ դավանում է Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, Աստծուց է։
Ա Հովհաննես 4:1-2 探索
13
Ա Հովհաննես 4:3
Եվ ամեն հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին, Աստծուց չէ. դա Նեռի հոգին է, որի մասին լսեցիք, թե գալիս է և հիմա արդեն աշխարհում է։
Ա Հովհաննես 4:3 探索
主頁
聖經
計劃
影片