1
Ա Հովհաննես 3:18
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
ՆՎԱԱ
Որդյակնե՛ր, խոսքով և լեզվով չսիրենք, այլ գործով ու ճշմարտությամբ։
對照
Ա Հովհաննես 3:18 探索
2
Ա Հովհաննես 3:16
Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուսը իր կյանքը տվեց մեզ համար, մենք էլ պարտավոր ենք մեր կյանքը տալ մեր եղբայրների համար։
Ա Հովհաննես 3:16 探索
3
Ա Հովհաննես 3:1
Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծու որդիներ կոչվենք և իսկապես ենք. աշխարհը մեզ նրա համար չի ճանաչում, որ նրան չճանաչեց։
Ա Հովհաննես 3:1 探索
4
Ա Հովհաննես 3:8
Ով մեղք է գործում, սատանայից է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է. Աստծու Որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։
Ա Հովհաննես 3:8 探索
5
Ա Հովհաննես 3:9
Ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, որովհետև նրա սերմն իր մեջ մնում է, և չի կարող մեղանչել, որովհետև Աստծուց է ծնված։
Ա Հովհաննես 3:9 探索
6
Ա Հովհաննես 3:17
Ով այս աշխարհի բարիքներն ունենա և իր եղբորը որևէ բանի կարոտ տեսնի ու իր խիղճը նրա առաջ փակի, Աստծու սերը նրա մեջ ինչպե՞ս կարող է ապրել։
Ա Հովհաննես 3:17 探索
7
Ա Հովհաննես 3:24
Ով նրա պատվիրանները պահում է, նրա մեջ է ապրում, նա էլ՝ նրա մեջ։ Մեր մեջ նրա բնակվելն իմանում ենք Սուրբ Հոգուց, որ մեզ տվեց։
Ա Հովհաննես 3:24 探索
8
Ա Հովհաննես 3:10
Սրանով են հայտնի Աստծու որդիները և սատանայի որդիները։ Ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, և ոչ էլ նա, ով իր եղբորը չի սիրում։
Ա Հովհաննես 3:10 探索
9
Ա Հովհաննես 3:11
Որովհետև սա է պատվիրանը, որ սկզբից լսեցիք, որ միմյանց սիրենք.
Ա Հովհաննես 3:11 探索
10
Ա Հովհաննես 3:13
Մի՛ զարմացեք, եղբայրնե՛ր, եթե այս աշխարհը ձեզ ատի։
Ա Հովհաննես 3:13 探索
主頁
聖經
計劃
影片