1
ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 6:9
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Չձանձրանանք բարիք գործելուց, որովհետև եթե չթուլանանք, իր ժամանակին կհնձենք։
对照
探索 ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 6:9
2
ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 6:10
Այսուհետև քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ նրանց, ովքեր պատկանում են հավատի ընտանիքին։
探索 ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 6:10
3
ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 6:2
Միմյանց բեռը կրե՛ք և այդպիսով կատարե՛ք Քրիստոսի սիրո օրենքը։
探索 ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 6:2
4
ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 6:7
Չխաբվեք. Աստծուն չի կարելի ծաղրել
探索 ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 6:7
5
ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 6:8
որովհետև մարդ ինչ որ սերմանում է, նույնն էլ կհնձի։ Ով սերմանում է իր մարմնի համար, մարմնից էլ կհնձի ապականություն, իսկ ով սերմանում է Սուրբ Հոգու համար, Սուրբ Հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք։
探索 ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 6:8
6
ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 6:1
Եղբայրնե՛ր, եթե ձեզնից մեկը հանկարծ բռնվի ինչ-որ հանցանքի մեջ, դուք, որ հոգևոր անձեր եք, այդպիսի մեկին ուղղե՛ք հեզության ոգով. զգո՛ւյշ եղեք ձեր նկատմամբ, որպեսզի դուք էլ փորձության մեջ չընկնեք։
探索 ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 6:1
7
ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 6:3-5
Եթե մեկը կարծում է, որ ինքը մի բան է, մինչդեռ ոչինչ է, ինքն իրեն է խաբում։ Յուրաքանչյուր ոք թող քննի իր գործը և ապա ինքն իր վրա միայն պարծենա և ոչ թե ընկերոջ հետ համեմատվելով, որովհետև յուրաքանչյուր ոք իր բեռն է կրելու։
探索 ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 6:3-5
主页
圣经
计划
视频