1
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:23
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։
比較
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:23で検索
2
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:14
Որպեսզի մեղքը ձեզ վրա չիշխի, որովհետև Օրենքի տակ չեք, այլ շնորհի։
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:14で検索
3
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:4
Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահվան մեջ, որպեսզի ինչպես որ Քրիստոսը Հոր փառքով մեռելներից հարություն առավ, այնպես էլ մենք քայլենք նորոգված կյանքով։
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:4で検索
4
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:13
Եվ ձեր անդամները մի՛ պատրաստեք մեղքի համար որպես անիրավության զենք, այլ ինքներդ ձեզ պատրաստե՛ք Աստծու համար՝ որպես մեռելներից կենդանացածներ, իսկ ձեր անդամները՝ Աստծու համար որպես արդարության զենք։
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:13で検索
5
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:6
Իմացե՛ք, որ մեր հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի մեղքի մարմինը ոչնչանա, մենք այլևս մեղքին չծառայենք։
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:6で検索
6
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:11
Դուք նույնպես ձեզ մեռա՛ծ համարեք մեղքի համար և կենդանի՝ Աստծու համար, մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:11で検索
7
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:1-2
Բայց արդ ի՞նչ ասենք, շարունակե՞նք մնալ մեղքի մեջ, որպեսզի շնորհը բազմանա։ Քա՛վ լիցի։ Մենք, որ մեռանք մեղքի համար, ինչպե՞ս կարող ենք տակավին մեղքի մեջ ապրել։
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:1-2で検索
8
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:16
Չգիտե՞ք, որ ում ինքներդ ձեզ որպես ծառա մատուցեք հնազանդության համար, նրա ծառան եք, ում հնազանդվում եք. եթե մեղքին՝ մահվան է տանում, եթե Աստծու հնազանդությանը՝ արդարության է տանում։
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:16で検索
9
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:17-18
Բայց գոհություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտե հնազանդվեցիք ձեզ ավանդված վարդապետության օրինակին։ Արդ, մեղքի տիրապետությունից ազատվելով՝ դարձաք արդարության ծառաներ։
ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 6:17-18で検索
ホーム
聖書
読書プラン
ビデオ