1
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:34-35
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք»։
比較
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:34-35で検索
2
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:14-15
Արդ, եթե ես՝ Տերս ու Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։ Որովհետև մի օրինակ տվեցի ձեզ, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:14-15で検索
3
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:7
Հիսուսը պատասխանեց նրան. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես հասկանում, բայց հետո կհասկանաս»։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:7で検索
4
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:16
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը, և ոչ էլ ուղարկվածը՝ ավելի մեծ, քան նա, ով ուղարկեց նրան։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:16で検索
5
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:17
Եթե այս բաները գիտեք, առավել երանելի եք, եթե դրանք կատարեք։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:17で検索
6
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:4-5
Նա վեր կացավ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները և մի սրբիչ վերցնելով՝ մեջքին կապեց։ Եվ ապա ջուր վերցնելով՝ լցրեց կոնքի մեջ ու սկսեց իր աշակերտների ոտքերը լվանալ և սրբել մեջքին կապած սրբիչով։
ՀՈՎՀԱՆՆԵՍ 13:4-5で検索
ホーム
聖書
読書プラン
ビデオ