1
ԾՆՈՒՆԴ 9:12-13
Նոր Էջմիածին Աստվածաշունչ
ՆԷԱ
Տերը՝ Աստված, Նոյին ասաց. «Այս է ուխտի նշանը սերունդներին հավիտենապես, որ հաստատելու եմ իմ ու ձեր և ձեզ հետ եղող կենդանի ամեն էակի միջև։ Իմ աղեղը [ծիածանը] կդնեմ ամպերի մեջ, և դա թող հավիտենական ուխտի նշանը լինի իմ ու ողջ երկրի միջև։
比較
ԾՆՈՒՆԴ 9:12-13で検索
2
ԾՆՈՒՆԴ 9:16
Թող իմ աղեղն ամպերի մեջ լինի, որպեսզի տեսնեմ այն և հիշեմ իմ ու երկրի վրա գտնվող շնչավոր բոլոր էակների միջև հաստատված հավիտենական ուխտը»։
ԾՆՈՒՆԴ 9:16で検索
3
ԾՆՈՒՆԴ 9:6
Ով մարդու արյուն թափի, նրա արյան փոխարեն իր արյունը կթափվի, որովհետև Աստծու պատկերով եմ ստեղծել մարդուն։
ԾՆՈՒՆԴ 9:6で検索
4
ԾՆՈՒՆԴ 9:1
Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և նրանց ասաց. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրե՛ք դրան։
ԾՆՈՒՆԴ 9:1で検索
5
ԾՆՈՒՆԴ 9:3
Կենդանիներին ևս կարող եք ուտել. դրանց տալիս եմ ձեզ, ինչպես տվել էի խոտն ու բանջարը։
ԾՆՈՒՆԴ 9:3で検索
6
ԾՆՈՒՆԴ 9:2
Թող ձեզանից վախենան ու երկյուղ տածեն երկրի բոլոր գազանները, երկնքի բոլոր թռչունները, երկրի վրայի բոլոր սողունները և ծովի բոլոր ձկները. նրանց բոլորին հանձնեցի ձեր ձեռքը։
ԾՆՈՒՆԴ 9:2で検索
7
ԾՆՈՒՆԴ 9:7
Իսկ դուք աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, բազմացե՛ք նրա վրա»։
ԾՆՈՒՆԴ 9:7で検索
ホーム
聖書
読書プラン
ビデオ